• Latest news

Առաջին սեռական փորձը՝ մարմնավաճառի հետ. վնասակա՞ր է թե ոչ

9 նոյեմբերի, 2014  23:36

Կարող է արդյոք առաջին սեռական փորձը մարմնավաճառի հետ բացասաբար ազդել տղամարդու սեռականության վրա։

Սեքսապաթոլոգ Ռուզաննա Ազատյանի խոսքով՝ այս հարցին միանշանակ պատասխանել հնարավոր չէ, քանի որ ամեն ինչ կախված է մի շարք հանգամանքներից. ի՞նչ սպասելիքներ տղամարդն ունի, ո՞վ է նրան տանում մարմնավաճառի մոտ, ի՞նչ տրամադրությամբ է նա այնտեղ գնում եւ այլն։

Սեքսոլոգի խոսքով՝ որոշ դեպքերում առաջին սեռական փորձը մարմնավաճառի հետ կարող է ինչ-որ առումով օգտակար լինել: Օրինակ, շփման հետ խնդիրներ ունեցող տղամարդիկ դժվարությամբ են ընկերներ եւ ընկերուհիներ ձեռք բերում. նրանց՝ մարմնավաճառի հետ սեռական փորձը կարող է որոշ կոմպլեքսներից ազատել եւ օգնել հետագա կյանքում:

Այլ դեպքերում էլ նման սեռական փորձից հետո կարող են որոշակի վարքային շեղումներ ի հայտ գալ: Եթե, օրինակ, մարմնավաճառը որոշակի հակումներ (օրինակ, «սադո-մազո») ունի եւ տղամարդու առաջին փորձը սկսվում է հենց դրանով, դա կարող է ազդել նրա հոգեսեռական վարքի վրա. նա կարող է ընդհանրապես հիասթափվել սեռական կյանքից, կամ՝ հակառակը՝ ամեն ինչ, մասնագետի խոսքով, խիստ ինդիվիդուալ է։

Երբեմն տղամարդկանց մոտ մարմնավաճառի հետ առաջին սեռական փորձից հետո որոշակի վախեր եւ հոգեբանական խնդիրներ են առաջանում: Բանն այն է, որ սեռական ֆունկցիան, երեւի թե, տղամարդու ամենաբարդ եւ ամենախոցելի ֆունկցիան է. նույնիսկ մեկ անհաջող սեռական կապը բավական է, որ տղամարդը փակվի իր մեջ: Քանի որ կոմերցիոն սեքսի աշխատակցուհիները սովորաբար այնքան էլ նուրբ հոգեբաններ չեն, նրանք երբեմն կարող են իրենց թույլ տալ որոշակի խոսքեր կամ ժեստեր, որոնց պատճառով տղամարդը կկորցնի իր վստահությունը, երբեմն էլ՝ հետաքրքրությունը սեռական կյանքի նկատմամբ:

Այս կապակցությամբ սեքսոլոգը մի դեպք հիշեց իր պրակտիկայից. 20 տարեկանում մի տղա որոշել էր, որ սեռական կյանքը սկսելու ժամանակն է, եւ, ընկերների ծաղրանքից խուսափելու համար, գնացել էր մարմնավաճառի մոտ: Այդ փորձից հետո նրա մոտ սեքսից վախ էր առաջացել: 15 տարի անց նա դարձել էր զարգացած, բարետես տղամարդ, բայց այդ ընթացքում ոչ մի կնոջ հետ չէր եղել, իսկ ինչ-որ կնոջ կողմից համակրանք զգալու դեպքում միանգամից պարփակվում էր իր մեջ։ Խնդիրն այնքան լուրջ էր, որ առանց մասնագետի օգնության այն անհնար էր լուծել:

Կոմերցիոն սեքսի աշխատողի հետ առաջին սեռական փորձը նաեւ այլ վտանգներ է պարունակում. անփորձ տղամարդիկ երբեմն կոնտրացեպցիայի մասին բավարար գիտելիքներ չունեն, եւ նրանց՝ սեռավարակ կամ նույնիսկ մի քանի վարակներ ձեռք բերելու հավանականությունը շատ մեծ է, քանի որ, ինչպես պնդում են վարակաբանները, մարմնավաճառների առնվազն 45 տոկոսի մոտ սեռավարակներ կան

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել