• Latest news

Խոզի գրիպի դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ի կենտրոնական եւ հարավային նահանգներում

28 դեկտեմբերի, 2013  21:02

Այս տարի հիվանդացության մակարդակը բարձր է ԱՄՆ-ի կենտրոնական եւ Հարավային նահագներում, Տեքսասում, որտեղ արդեն հաղորդվել է հինգ մահացու դեպքերի մասին:

«Իրավիճակը կարող է փոխվել, բայց ներկայումս ավելի շատ գրանցվում է H1N1 վիրուսը»,- ասել է ԱՄՆ-ի հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման  կենտրոնի բժշկական աշխատակից, բժշկական գիտությունների դոկտոր  Մայքլ Յանգը:

Բժիշկ  Յանգը նշել է, որ H1N1 գրիպը տարբերվում է գրիպի մյուս տեսակներից, քանի որ ավելի շատ ախտահարում է երիտասարդներին, քան տարեցներին:  «Գրիպը, որպես կանոն, մեծ վտանգ է ներկայացնում 65-ն անց մարդկանց համար, ինչպես նաեւ երեխաների եւ սրտի քրոնիկ հիվանդություններ եւ շաքարախտ ունեցող մարդկանց համար», - ասել է նա:

Լավ նորությունն, ըստ բժիշկ Յանգի, այն է,  որ այս տարի գրիպի դեմ պատվաստումը  պաշտպանում է H1N1 վիրուսից, հաղորդում է  Newsmax Health-ը:

«Մարդիկ, ովքեր դեռ չեն ստացել պատվաստում, դեռ ժամանակ ունեն, նրանք պետք է գնան եւ պատվաստվեն»,- ասաց նա:

Բժիշկ  Յանգը չի կարծում, որ H1N1 վիրուսը կհասնի պանդեմիայի մակարդակի, ինչեպես դա եղավ  2009 թվականին:  Լավատեսության համար մի քանի պատճառ կա, նշել է նա: Առաջին հերթին միլիոնավոր մարդիկ պատվաստվել են H1N1 գրիպի դեմ, եւ եւս միլիոնավորները սպասում են պատվաստմանը:

Համաձայն CDC-ի,  H1N1 վիրուսը  Միացիալ Նահագներիում առաջին անգամ հայտնվել է 2009 թվականին : 2009 թվականին H1N1 գրիպի պանդեմիայի ժամանակ գրանցվել է վարակման  մոտավորապես 17 855  եւ մահվան  45 դեպք:

Բացի պատվաստումներից, բժիշկ Յանգը խորհուրդ է տալիս հաճախակի լվանալ ձեռքերը, ինչպես նաեւ փակել բերանը հազալիս՝ գրիպի տարածումը կանխելու համար: Բացի այդ, մնացեք տանը, եթե հիվանդ եք, եւ մի թողեք հիվանդ երեխաներին դպրոց հաճախել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll