Կալգարիի համալսարանի գիտնականները պարզել են, որ վիտամին B3-ի (նիացին) բարձր չափաբաժինները կարող են ակտիվացնել իմունային բջիջները և դանդաղեցնել գլիոբլաստոմայի՝ ուղեղի քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակներից մեկի աճը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Neuro-Oncology (JNO) ամսագրում։
Հետազոտողները կենտրոնացել են իմունային համակարգի վրա, գլիոբլաստոման ճնշում է իմունային բջիջների ակտիվությունը՝ թույլ չտալով նրանց արդյունավետորեն գրոհել ուռուցքը։ Կենդանիների վրա կատարված լաբորատոր փորձերը ցույց են տվել, որ նիացինն ընդունակ է «վերագործարկել» թուլացած բջիջները և ուժեղացնել նրանց հակաուռուցքային ակտիվությունը։
Այս տվյալները հիմք են հանդիսացել I–II փուլի կլինիկական հետազոտության համար, որին մասնակցել է 24 պացիենտ։ Նախնական վերլուծության ընթացքում մասնակիցների 82 տոկոսի մոտ թերապիայի մեկնարկից հետո վեց ամսվա ընթացքում հիվանդության առաջխաղացում չի նկատվել։ Այս ցուցանիշը 28%-ով բարձր է նրանից, ինչ արձանագրվել էր գլիոբլաստոմայի ստանդարտ բուժման նախորդ հետազոտություններում։
Գիտնականները նշում են, որ արդյունքները դեռևս նախնական են, սակայն դրանք հուսադրող են մի հիվանդության համար, որի դեպքում ապրելիության ցուցանիշները գրեթե չեն փոփոխվել արդեն ավելի քան 20 տարի։ Միևնույն ժամանակ մասնագետները զգուշացնում են, որ վիտամին B3-ի բարձր չափաբաժինները կարող են լինել թունավոր և պետք է կիրառվեն բացառապես խիստ բժշկական հսկողության ներքո։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day