• Latest news

Գիտնականները բացահայտել են սրտի և անոթների ծերացման մեխանիզմները

4 օգոստոսի, 2026  23:37

Ծերացումը բնական կենսաբանական գործընթաց է, որն ուղեկցվում է օրգանիզմի գործառույթների աստիճանական նվազմամբ և սրտանոթային հիվանդությունների ռիսկի բարձրացմամբ, ասվում է Cardiovascular Innovations and Applications բժշկագիտական հանդեսում հրապարակված նոր ակնարկում։

Հետազոտողներն ուսումնասիրել են այն մեխանիզմները, որոնք կապում են ծերացումը սրտի և անոթների պաթոլոգիաների զարգացման հետ՝ ներառյալ սրտային անբավարարությունը, աթերոսկլերոզը և նախասրտերի ֆիբրիլյացիան։

Աշխատության հեղինակները նշում են, որ տարիքի հետ օրգանիզմում տեղի են ունենում մոլեկուլային, բջջային և ֆիզիոլոգիական փոփոխություններ, որոնք արագացնում են սրտանոթային հիվանդությունների զարգացումը։ Առանցքային գործոնների շարքում գիտնականներն առանձնացնում են. նյութափոխանակության խանգարումները, միտոքոնդրիումների դիսֆունկցիան, խրոնիկական բորբոքումը, բջիջների ծերացումը, իմունային համակարգի աշխատանքի փոփոխությունները, էպիգենետիկական գործընթացները։

Հետազոտողների կարծիքով՝ այդ մեխանիզմների ըմբռնումն անհրաժեշտ է այնպիսի մեթոդների մշակման համար, որոնք կկարողանան դանդաղեցնել սրտանոթային համակարգի ծերացումը և նվազեցնել տարեց մարդկանց սրտի հիվանդությունների բեռը։

Ակնարկում դիտարկվում են նաև կանխարգելման և բուժման ժամանակակից մոտեցումները, ներառյալ կենսակերպի փոփոխությունը, դեղորայքային թերապիան, հերոթերապևտիկ մեթոդները և բժշկական սարքերի օգտագործումը։

Ապագայում հեռանկարային ուղղություններ կարող են դառնալ անհատականացված բժշկությունը, նոր թերապևտիկ թիրախների որոնումը, մեծ կենսաբանական տվյալների վերլուծությունը և արհեստական բանականության կիրառումը՝ սրտի և անոթների տարիքային փոփոխությունների դեմ պայքարելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll