• Latest news▼

Գիտնականները մշակել են արյան անալիզ 10 բիոմարկերների հիման վրա, որն օգնում է գնահատելկ առողջությունը և կանխատեսել ծերացումը

1 նոյեմբերի, 2026  12:37

Եվրոպացի գիտնականները մշակել են անհատական մետաբոլիկական ցուցիչ, որն օգնում է գնահատել մարդու առողջությունը և կանխատեսել տարիքային հիվանդությունների ռիսկը արյան անալիզի միջոցով։

Այն հիմնված է տասը բիոմարկերների վրա և կարող է օգնել բացահայտել մարդկանց, ովքեր հատկապես կենսակերպի փոփոխությունների և ֆիզիկական ակտիվության կարիք ունեն՝ ծերության շրջանում առողջությունը պահպանելու համար։

Մշակումը ներկայացրել է Նիդեռլանդների Լեյդենի համալսարանի բժշկական կենտրոնի աշխատակից Յորիս Դելենը FAPESP Week Netherlands գիտական ​​միջոցառման շրջանակում։ Հետազոտողները վերլուծել են 12 եվրոպական ուսումնասիրություններին մասնակցած մոտ 44 հազար կամավորների տվյալները։ Նրանք չափել են արյան մեջ ավելի քան 200 նյութ, այդ թվում՝ ճարպերի և շաքարի նյութափոխանակության ցուցանիշները, ինչպես նաև բորբոքային մարկերները։ Դիտարկման ժամանակահատվածում մահացել է մոտ 5 500 մասնակից։

Այս տվյալների հիման վրա թիմը որոշել է մահվան ռիսկի բարձրացման հետ կապված կենսաքիմիական ցուցանիշները, ապա պարզեցրել գնահատման համակարգը կլինիկական օգտագործման համար։ Հարյուրավոր պարամետրերի փոխարեն նոր տարբերակում օգտագործվում են արյան տասը պարամետրեր, որոնք բժիշկներն արդեն պարբերաբար վերահսկում են։ Միևնույն ժամանակ, ավելի բարձր վերջնական միավորն այժմ նշանակում է ավելի լավ առողջական վիճակ։

Դելենի խոսքով՝ մետաբոլիկական ցուցչի մեկ միավորով աճը համապատասխանում է առաջին կարդիոմետաբոլիկ հիվանդության, օրինակ՝ դիաբետի, սրտի կաթվածի կամ ինսուլտի սկզբնավորման միջին 14 տարվա ուշացմանը։ Միավորը նաև կապված է կոգնիտիվ ֆունկցիայի, թոքերի տարողության և դաստակի բռնվածքի ուժի հետ, որն արտացոլում է մկանների առողջությունը։

Հետազոտողները ստուգել են, թե արդյոք այս ցուցիչը կարող է բարելավվել վարժությունների և կենսակերպի փոփոխությունների միջոցով։ Ամենանշանակալից ազդեցությունը նկատվել է այն մասնակիցների մոտ, որոնց սկզբնական միավորը միջինից ցածր էր։ Նրանք ունեցել են ինսուլինի և տրիգլիցերիդների ցածր մակարդակ և բարելավվել է մարմնի կազմը։ Միևնույն ժամանակ, ամբողջ խմբի ընդհանուր արդյունքն էականորեն չի փոխվել։

Գիտնականների խոսքով՝ մետաբոլիկական ցուցիչը մոտավորապես 40 տոկոսով որոշվում է գենետիկայով, իսկ 60 տոկոսով՝ կենսակերպով և շրջակա միջավայրի գործոններով։ Ուսումնասիրված սովորությունների շարքում ծխելն ունեցել է ամենաբացասական ազդեցությունը, մինչդեռ կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կապված է եղել միավորների բարելավման հետ։

Մանուկ հասակում վատ սննդի հետևանքները կարող են ազդել նաև մետաբոլիկական առողջության վրա մեծ տարիքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll