• Latest news

Ինչո՞վ է կոռուպցիան վտանգավոր՝ առողջապահական կրթության ոլորտում (վիդեո)

9 դեկտեմբերի, 2014  18:32

Շատերը կհամաձայնեն, որ կոռուպցիան առողջապահական եւ մանավանդ առողջապահական կրթության ոլորտում շատ ավելի վտանգավոր է, քան բոլոր այլ ոլորտներում, քանի որ այստեղ խոսքը մարդու առողջության եւ կյանքի մասին է գնում:

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է, որի կապակցությամբ NEWS.am Medicine-ի խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մի տեսահոլովակ, որը ցույց է տալիս, թե ինչ կարող է լինել, երբ ապագա բժիշկը գնահատականներ եւ դիպլոմ է ստանում՝ առանց համապատասխան գիտելիքներ ունենալու՝ դասախոսներին կաշառք տալով:

Գուցե հենց այդպես են մեր երկրում հայտնվում բժիշկներ, որոնք վիրուսները բակտերիաներից չեն տարբերում, հազի ժամանակ հակաբիոտիկներ են նշանակում՝ առանց հազի իրական պատճառը պարզելու, եւ շատ-շատ այլ հարցերում թերանում են:

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ NEWS.am Medicine-ի խմբագրությունը ցանկանում է դիմել բժշկական բուհերի բոլոր դասախոսներին. հիշեք, որ Ձեր օգնությամբ դիպլոմ ստացող ուսանողը կարող է մեկ օր բժիշկ դառնալ, եւ գուցե հենց Դուք եւ Ձեր երեխաները նրա մոտ բուժման կամ վիրահատության գնաք:

Հիշեցնենք, որ, ինչ վերաբերում է առողջապահական ոլորտի կորուպցիային, համաձայն NEWS.am Medicine-ի հարցմանը, Հայաստանի բնակչության մեծամասնությունը կարծում է, որ երկրում այն արմատախիլ անել հնարավոր չէ։ Հարցվածների 54%-ը կարծում է, որ կոռուպցիան ոչ մի կերպ հնարավոր չէ արմատախիլ անել, 23%-ը կարծում է, որ բժիշկների աշխատավարձերի բարձրացումը կարող է նպաստել կոռուպցիայի նվազմանը, եւ եւս 23%-ը կարծում է, որ կոռուպցիան արմատախիլ անելու համար պետք է երկրում պարտադիր բժշկական ապահովագրություն ներդնել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել