Շոտլանդիայում Էբոլա տենդով վարակման առաջին դեպքն է գրանցվել։ Վարակվածը բժշիշկ է, ով վերջերս է վերադարձել Սիերա Լեոնեից։

Նա գտնվում է Գլազգոյի հիվանդանոցներից մեկում։ BBC հաղորդում է, որ խոսքը մի կնոջ մասին է, ով Լոնդոնի Հիթրոու օդանավակայան է ժամանել դեկտեմբերի 28–ի երեկոյան։ Նույն օդանավով ժամանած բոլոր ուղեւորներին ինքնազգացողության վատթրացման դեպքում անհապաղ բժշկի դիմելու խորհուրդ է տրվել։ Բացի այդ, նրանց համար հատուկ խեռախոսային «թեժ գիծ է» բացվել։

Շոտլանդիայի կառավարության ղեկավար Նիկոլա Ստերջենը արտակարգ նիստ է գումարել, որից հետո հայտարարվել է, որ բոլոր ծառայությունները բարձր պատրաստվածության են բերված, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Կառավարության ղեկավարը նաեւ տեղեկացրել է, որ հիվանդը շուտով կտեղափոխվի Լոնդոն, Թագավորական հոսպիտալ, որը միակ հիվանդանոցն է երկրում, որտեղ կարող են նման սուր վարակներով հիվանդներ բուժվել։