Կալիֆորնիայի առողջապահության պաշտոնյաները հաղորդել են, որ կարմրուկի վիրուսի վարակման դեպքերի քանակը հասել է 26-ի, որոնցից 22-ը կապված են դեկտեմբերի 15-20-ն Անահայմ քաղաքում խաղահրապարակներ այցելությունների հետ: Ինչպես հաղորդում է Americaru.com-ը, վարակվածներից վեցն արդեն հոսպիտալացվել է:

Հանրային առողջապահության բաժանմունքը վարակի նոր դեպքերը կապում է Disneyland եւ California Adventure park այցելությունների հետ: Զբոսայգիների ղեկավարություններն արդեն համագործակցում են առողջապահության մարմինների հետ վարակի հետագա տարածումը կանխելու համար:

Միեւնույն ժամանակ վարակի եւս երկու դեպք է գրանցվել  Յուտայում՝ մեկը՝  Կոլորադոյում, իսկ մյուսն էլ Վաշինգտոնի նահանգում:

Նշենք, որ կարմրուկի վիրուսի նպատակային բուժում չկա: Հիվանդների լավ խնամքի շնորհիվ հիվանդությունն անցնում է մի քանի շաբաթների ընթացքում: Սակայն անփույթ խնամքի, ինչպես նաեւ թույլ իմունիտետ ունենալու դեպքում երեխաների մոտ կարող են ճակատագրական ելքով լուրջ բարդացումներ ծագել: