• Latest news▼

Նոր սարքավորում՝ քնի ապնոէն բուժելու համար

11 հունվարի, 2014  13:41

Մշակվել է քնի ապնոէ համախտանիշի բուժման նոր մեթոդ, որն օգնում է հիվանդներին լավ քնել եւ խուսափել հիվանդության չբուժման լուրջ բարդություններից:

«Երբ մենք տեսնում ենք, որ մարդը բավականաչափ չի քնում... չէ որ այսօր դա առողջապահության ամենամեծ խնդիրն է»,- ասել է բժիշկ Քերոլ Էշը՝ «Մերիդիան»  առողջապահության կազմակերպության Քնի կենտրոնի տնօրենը:

New England Journal of Medicine ամսագրում հետազոտողները ներկայացրել են բուժման նոր մեթոդ, որը նյարդերը խթանելու համար օգտագործում է  է տվիչ՝ թույլ տալով մարմնին շնչել, եթե հանկարծ ինչ-որ խնդիրներ են առաջացել:

CBS This Morning-ի  եթերում բժիշկ Քեշը ներկայացրել է, թե ինչպես է «իմպուլսների գեներատոր» կոչվող սարքը իմպլանտացվում, իսկ ամբողջ միջամտությունը տեւում է երկու ժամ:

«Սարքն ընկալում է ձեր ջանքերը, զգում է, որ դուք ուզում եք ներշնչում անել: Այն խթանող իմպուլսներ է ուղարկում պարանոցի շրջանում գտնվող ենթալեզվային նյարդին, որը վերահսկում է այդ մկանները եւ բաց պահում շնչառական ուղիները՝ խթանելով նրանց։ Այսպիսո շնչառական ուղիները չեն փակվում»,- ասել է նա:

Այժմ քնի ապնոէի բուժման համար օգտագործում են CPAP կոչվող սարքը: Այն սարք է, որը օդ է ներմղում դիմակի միջով, եւ եթե այն կրել քնի ժամանակ, ապա շնչառական ուղիները բաց կմնան: Շատ մարդկանց կարծիքով այս դիմակներն ահռելի են եւ անհարմար, ուստի նրանք կիսատ են թողնում իրենց ապնոէ համախտանիշի բուժումը:

«Այն մարդկանց համար, ովքեր չեն կարողանում CPAP օգտագործել եւ  դիմանալ այդ ամենին, տարբերությունը մեծ կլինի»,- ասել է բժիշկ Էշը նոր սարքավորման մասին:

Նոր սարքավորումը դեռեւս գտնվում է փորձարկումերի նախնական փուլում եւ սպասում է FDA-ի հաստատմանը: Բժիշկ ԷՇն ասում է, որ ինքն անհամբերությամբ է սպասում այն օրվան, երբ  այդ սարքը հասանելի կլինի լայն սպառողներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Read also
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll