• Latest news

Արմեն Մուրադյանի մոտ քննարկվել է ԵՏՄ-ում դեղերի շրջանառությունը կարգավորող օրենսդրությունը

22 հունվարի, 2015  22:14

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպեց հայաստանյան դեղ ներկրող եւ արտադրող ընկերությունների ղեկավարների հետ: Անդրադարձ կատարվեց Եվրասիական տնտեսական միությունում դեղերի եւ բժշկական ապրանքների շրջանառության միասնական սկզբունքները եւ կանոնները սահմանող միջազգային պայմանագրերին:

Նշենք, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում 2014 թվականի դեկտեմբերի 23-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստին ստորագրվել են Դեղերի շրջանառության միասնական սկզբունքների եւ կանոնների մասին համաձայնագրեր ու Բժշկական ապրանքների շրջանառության միասնական սկզբունքների եւ կանոնների մասին համաձայնագիր, որոնք նախատեսում են ԵՏՄ անդամ պետությունների համար դեղամիջոցների եւ բժշկական ապրանքների ընդհանուր շուկաների ձեւավորում 2016թ. հունվարի 1-ից, ինչն ամրագրված է ԵՏՄ-ի մասին պայմանագրում:

Միաժամանակ, մինչեւ 2016թ. հունվարի 1-ը ԵՏՄ անդամ պետությունները պետք է ապահովեն դեղերի շրջանառությունը կարգավորող օրենսդրական դաշտի ներդաշնակություն, որոնք սահմանվում են ընդհանուր պահանջների որակի վերահսկման մեթոդների, դեղամիջոցների որակը փորձարկելու համար անհրաժեշտ սարքավորումների, փաթեթավորման նյութերի, ռեակտիվների, դեղաձեւերի, դեղագործական նյութերի, ստանդարտ նմուշների, օժանդակ նյութերի նկատմամբ`  դեղեր արտադրելիս:

Համաձայնագրերի նորմերի ընդունման արդյունքում ընդհանուր մոտեցումների գործնական իրականացման համար 2015թ. ընթացքում պետք է ընդունվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի  մոտավորապես 40 ակտ:

Ներկայումս դրանց մշակումը շարունակվում է ԵՏՀ-ին կից գործող դեղամիջոցների եւ բժշկական ապրանքների շրջանառության ոլորտի աշխատանքային խմբերի կողմից եւ այս պահին շրջանառության մեջ է դրվել ութ նախագիծ:

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ դրոշմապիտակավորման գործընթացին, որը նախարարի գնահատմամբ կայացած է: 

Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակական դարձնել հանդիպումները` դեղերին վերաբերող ենթաօրենսդրական ակտերի մշակման եւ ոլորտին առնչվող այլ  խնդիրներ քննարկելու նպատակով: Նախարարը եւս մեկ անգամ շեշտեց, որ  դեղերի ոլորտում սոցիալական պատասխանատվության գործոնն առաջնահերթ է:

Հանդիպման ավարտին նախարարը հայտնեց, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվամբ վերանվանելու մասին առաջարկը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել