• Latest news

Երեք ծնող՝ մեկ երեխային. Մեծ Բրիտանիայում ընդունվել է վիճահարույց օրինագիծը

4 փետրվարի, 2015  17:29

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը երեկ ընդունել է «Մարդու բեղմնավորման եւ սաղմնավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի համաձայն՝ կթույլատրվի երեք մարդու գեների օգտագործմամբ արհեստական բեղմնավորում կատարելը: Ինչպես հաղորդում են արեւմտյան լրատվամիջոցները, «եռածնող»՝ երկու մայր եւ մեկ հայր, սաղմի բեղմնավորումն արտոնող օրինագծին կողմ է քվեարկել 382 խորհրդարանական, դեմ՝128-ը:

Վիճահարույց այս օրինագծի նպատակը բնածին որոշ հիվանդությունների կանխարգելումն է՝ թույլ տալով ձվաբջջի միտոքոնդրիաների արատ ունեցող կանանց առողջ երեխա լույս աշխարh բերել: Միտոքոնդրիաներն ինչպես կենդանական, այնպես էլ բուսական բջիջների կարեւորագույն տարրերն են, որոնք ապահովում են բջջի շնչառությունը եւ պատասխանատու են սնունդն էներգիայի վերածելու եւ էներգիան օգտագործելու համար: Ձվաբջջի միտոքոնդրիաների խանգարում ունեցող կանայք կարող են լույս աշխարհ բերել սրտի անբավարարություն, կորություն, մկանային թուլություն, տկարամտություն  ունեցող երեխաներ: Այս հիվանդությունները կանխելու նպատակով գիտնականները մշակել են տեխնոլոգիա, որի միջոցով մոր ձվաբջջի միտոքոնդրիաների անառողջ միջուկը հեռացվելու է, փոխարենը փոխպատվաստավելու է դոնորի՝ այսպես կոչված երկրորդ մոր առողջ միտոքոնդրիաների միջուկը։  Արդյունքում ծնվելու է երեխա, որը ժառանգելու է գեներ երեք մարդուց՝  իր հոր եւ մոր ԴՆԹ-ն, ինչպես նաեւ դոնորի՝ երկրորդ մոր միտոքոնդրիալ ԴՆԹ-ն (երեխայի ԴՆԹ-ի 0,1 տոկոսը)։

Օրինագիծը բազմաթիվ քննարկումների եւ վիճաբանությունների առիթ է դարձել։ Վերոհիշյալ տեխնոլոգիայի դեմ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի կաթոլիկ եկեղեցին՝ նշելով, որ լրացուցիչ ուսումնասիրություններ են անհրաժեշտ նոր տեխնոլոգիայի արդյունավետությունն ու անվտանգությունն ապացուցելու համար։  Մի շարք գիտնականներ էլ հայտարարել են, որ այս տեխնոլոգիայով ծնված երեխաներն առավել հակված կլինեն վաղաժամ ծերության եւ քաղցկեղային հիվանդությունների։

Օրինագիծը ներկայացվել է Մեծ Բրիտանիայի վերին պալատի հաստատմանը։  Եթե օրենքը վավերացվի,  Մեծ Բրիտանիան կդառնա աշխարհում առաջին պետությունը, որտեղ կօրինականացվի երեք մարդու ԴՆԹ-ի օգտագործմամբ արտարգանդային բեղմնավորման իրականացումը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է