• Latest news

Թոքերի քաղցկեղը սկսել է կանանց ավելի շատ սպանել, քան կրծքագեղձինը

6 փետրվարի, 2015  14:08

Նախկինում կանանց շրջանում ամենատարածված ուռուցքաբանական հիվանդությունը կրծքագեղձի քաղցկեղն էր: Ավելին՝ կրծքագեղձի քաղցկեղը մահացության թվով առաջին հորիզոնականն էր զբաղեցնում քաղցկեղային հիվանդությունների շարքում: Այժմ, սակայն,  կանայք ավելի շատ մահանում են թոքերի քաղցկեղի հետեւանքով, քան կրծքագեղձի քաղցկեղի:

Գիտնականները նշել են, որ այս նոր միտման հիմնական պատճառը ծխելն է: Զարգացած երկրներում կանայք վերջին տարիներին սկսել են ավելի շատ ծխել, ինչի հետեւանքով  թոքերի քաղցկեղը սկսել է ավելի հաճախ հանդիպել կանանց շրջանում: Այս կապակցությամբ NEWS.am Medicine-ը ներկայացնում է որոշ հետաքրքիր փաստեր՝ Ամերիկյան ուռուցքաբանական համայնքի նոր զեկույցից.

•  2012թ-ին (ավելի թարմ տվյալներ դեռեւս չկան) աշխարհում քաղցկեղի 14 միլիոն նոր դեպք է գրանցվել եւ քաղցկեղից մահացել է 8 մլն մարդ: Ընդ որում՝ նոր դեպքերի 57 տոկոսը եւ մահվան դեպքերի 64 տոոկսը բաժին է ընկել զարգացող երկրներին:

 

  • • Քաղցկեղի ամենատարածված տեսակը տղամարդկանց շրջանում շագանակագեղձինն է, կանանց շրջանում՝ կրծքագեղձինը: Սակայն թոքերի քաղցկեղի հետեւանքով մահացության թիվը երկու սեռի դեպքում էլ գերազանցում է քաղցկեղի մյուս տեսակների պատճառած մահացությունների թվին:
  • • Այն երկրներում, որտեղ նվազում է ծխողների թիվը, թոքերի քաղցկեղի դեպքերն ու թոքերի քաղցկեղի հետեւանքով մահացողների թիվը եւս նվազել են:
  • • Քաղցկեղի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի  մասնագետները վստահեցնում են, որ քաղցկեղի բոլոր դեպքերի կեսը հնարավոր է կանխել՝  ճիշտ սնվելու,  ճիշտ կենսակերպ վարելու, հեպատիտ հիվանդության եւ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստվելու օգնությամբ:

 

«Իսկ ամենագլխավորը՝ թողե՛ք ծխելը , մի՛ ծխեք,-նշում է Ամերիկյան ուռուցքաբանական համայնքի ներկայացուցիչ Լինդսի  Թորը:-Եթե թողնեք ծխելը, ապա 60 տոկոսով կնվազեցնեք թոքերի քաղցկեղից մահանալու վտանգը: Թողնելը երբեք էլ ուշ չէ»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll