• Latest news

Գրիպի դեմ պատվաստվելը 97 տոկոս դեպքում անօգուտ է

7 փետրվարի, 2015  18:56

Բրիտանական Public Health England (Անգլիայի բնակչության առողջություն) առողջապահական կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ Մեծ Բրիտանիայում գրիպի դեմ պատվաստվելն անօգուտ է դարձել, քանի որ այն չի պաշտպանում պատվաստվողների ճնշող մեծամասնությանը: Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝  պատճառը գրիպի վիրուսի շատ արագ փոփոխվելն ու զարգանալն է. ընդամենը մեկ տարի առաջ ստեղծված պատվաստանյութն այլևս չի կարողացել պայքարել վիրուսի դեմ:

Կազմակերպության փորձագետները վերոնշյալ հայտարարությունն արել են՝ գրիպով հիվանդ 1314 բրիտանացու թքի քսուքի նմուշներն ուսումնասիրելուց հետո:  Պարզվել է, որ նրանցից միայն 3 տոկոսի օրգանիզմում կա սեզոնային գրիպի՝H3N2-ի շտամը, մյուսների օրգանիզմում հայտնաբերվել է նոր, փոփոխված վիրուս: Գիտնականների խոսքով՝  Մեծ Բրիտանիայում գրիպի դեմ պատվաստումները նախկինում էլ 100 տոկոս արդյունավետությամբ չեն գործել, այդուհանդերձ՝ ցուցանիշը հուսադրող է եղել՝ 60 տոկոս պաշտպանվածություն: Այս տարի, սակայն, վիրուսը փոփոխվել է, պատվաստանյութը չի կարողացել պայքարել դրա դեմ: Պաշտոնական տվյալներով՝ հունվար ամսվա միայն երկու շաբաթվա ընթացքում գրիպը Մեծ Բրիտանիայում 65 տարեկանից բարձր 25 300 մարդու կյանք է խլել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել