• Latest news

Ինչպե՞ս ինքնուրույն ստուգել կուրծքը

13 փետրվարի, 2015  21:13

Յուրաքանչյուր աղջիկ, որի կրծքագեղձերը սկսում են զարգանալ, ամիսը մեկ անգամ պարտադիր պետք է կրծքի ինքնուրույն ստուգում իրականացնի հնարավոր կոշտուկները եւ հիվանդությունների այլ նախանշաններ հայտնաբերելու նպատակով՝ վստահեցնում է Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

Ինչպե՞ս պետք է ինքնուրույն ստուգել կուրծքը

1. Զննեք կուրծքը հայելու առջեւ

Կանգնեք հայելու առջեւ եւ, առաջ թեքվելով (ափերն ազդրերին դրած), հայելու  մեջ  ուշադիր զննեք կուրծքը: Այնուհետ ուղղվեք, ձեռքերը վերեւ բարձրացրեք եւ կրկին նայեք կրծքին եւ տեսեք՝ արդոք առկա են կրծքագեղձերի ձեւի, գույնի փոփոխություն, կա՞ն այտուցված կամ փոս ընկած տեղեր:

2. Շոշափեք կուրծքը կանգնած վիճակում

Կուրծք շոշափեք կանգնած վիճակում: Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս դա անել բաղնիքում, լոգանք ընդունելիս, քանի որ երբ մաշկը թաց է ու սլլան, ավելի հեշտ է շոշափել ցանկացած փոփոխություն: Ձախ ձեռքը դրեք  ծոծրակին եւ սկսեք աջ ձեռքի մատներով զգուշորեն ժամացույցի սլաքի ուղղությամբ շոշափել ձախ կուրծքը՝ ընդհուպ մոտենալով պտուկին: Վերջում ստուգեք պտուկները եւ պարզեք՝կա? արդյոք արտադրություն, թե՞ ոչ,  ինչպես նաեւ՝ կա՞ն կոշտուկներ դրանց տակ:

Ձախ կրծքի շոշափումն ավարտելուց հետո նույն եղանակով ստուգեք աջը՝ փոխելով ձեռքը:

Մասնագետներից ոմանք խորհուրդ են տալիս այս ստուգումը կատարել երկու անգամ: Առաջին անգամ աջ եւ ձախ ստինքները ստուգել մակերեսորեն (այդպիսով հեշտ կլինի հայտնաբերել մաշկատակի քիչ նկատելի գոյացությունները), իսկ երկրորդ անգամ շոշափումը կատարել՝ մատներով ավելի ուժեղ սեղմելով ստինքները:

3. Շուշափեք կուրծքը պառկած վիճակում

Պառկած վիճակում կրծքի շոշափումը ոչնչով չի տարբերում կանգնած վիճակում կատարվող շոշափումից: Պարզապես կրծքի մկանները պառկած դիրքում թուլանում են, եւ ավելի հեշտ կլինի նկատել՝ կա՞ն արդյոք գոյացություններ գեղձերում, թե ոչ: Նախքան շոփշափելը թիակի տակ՝ զննվելիք կրծքի կողմից, փոքր բարձ կամ ծալված սրբիչ դրեք:

Եթե ստուգման ժամանակ հայտնաբերեք որեւէ փոփոխության, կոշտուկ կամգնդիկ, խուճապի պետք չէ մատնվել:Նախեւառաջ, դրանք հնարավոր է՝ լինեն  բնական փոփոխություններ, որոնք կրծքագեղձերում տեղի  են ունենում դաշտանից մի քանի օր առաջ, երբ կուրծքը դառնում է ավելի զգայուն ւ ցավոտ: Սակայն եթե դաշտանը սկսվի եւ կոշտուկները չանհետանան, ցանկալի է այցելել բժկի-մամոլոգի:

Նշենք նաեւ, որ կրծքի ինքնազննումը խորհուրդ է տրվում կատարել դաշտանաշրջանի նույն օրը, քանի որ տարբեր օրերի հորմոնների ազդեցությամբ կրծքում կարող են տեղի ունենալ բնական տարբեր փոփոխություններ, որոնք կրծքի ստուգումը պակաս արդյունավետ կդարձնեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ