Նախորդ օրվա ընթացքում Մոսկվայում քաղցկեղով երկու հիվանդ ինքնասպանություն է գործել:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ոստիկանությունում իր աղբյուրին, ժամը 02:00-ին Մոկվայի Օկտյաբրսկայա փողոցում պատուհանից ցած է նետվել 83-ամյա տղամարդ: Մահացածի կինը պատմել է, որ թոշակառուն տառապում էր քաղցկեղով, մշտական ցավեր ուներ: Թողած գրությունում մարդը բացատրում է իր քայլը հիվանդության պատճառած անտանելի ցավերով:
Մոսկվայի Պրեոբրաժենսկի շրջանում Պուգաչյովսկայա փողոցի տներից մեկում նույն օրը 80-ամյա մի տղամարդ է կախվել, որը նույնպես տառապում էր քաղցկեղով: Նրա թողած գրությունում որպես ինքնասպանության հիմնական պատճառ նույնպես նշվում էր հիվանդությամբ պատճառած անտանելի տառապանքը:
Փետրվարին Մոսկվայում քաղցկեղով հիվանդ 9 մարդ է ինքնասպանություն գործել, սակայն հունվարին քաղցկեղով հիվանդների շրջանում տեղի ունեցած ինքնասպանությունների մասին տեղեկություններ չկան:
Անցած տարվա փետրվարին ինքնասպանություն է գործել կոնտրադմիրալ Վյաչեսլավ Պանասենկոն: Նրա բարեկամները չէին կարողացել անհրաժեշտ ցավազրկող դեղամիջոցներ գտնել բյուրոկրատական քաշքշուկների պատճառով եւ զինվորականը, չդիմանալով ցավերին, ինքնասպանություն էր գործել:
2014 թ մարտին երկու շաբաթվա ընթացքում Մոսկվայում ինքնասպանություն է գործել 8 մարդ: Բոլորն էլ տառապում էին քաղցկեղի այս կամ այն տեսակով:






