• Latest news

Հարավային Աֆրիկայում առնանդամի առաջին փոխպատվաստումն են իրականացվել

14 մարտի, 2015  10:37

Հարավային Աֆրիկայի բժիշկներն իրականացրել են առնանդամի փոխպատվաստման աշխարհում առաջին վիրահատությունը: Այն փոխպատվաստվել է մի երիտասարդի, ով կորցրել էր սեռական իր օրգանը անհաջող թլպատման արդյունքում:

9 ժամ տեւած վիրահատությունը  իրականացվել է անցած տարվա դեկտեմբերին: Այն նախապատրաստվել է Քեյփթաունի Տիգերբերգի կլինիկայի եւ Սթելենբոշ համալսարանի  պիլոտային հետազոտության շրջանակներում: Հետազոտության գլխավոր նպատակը անհաջող թլպատումից տուժած բազմաթիվ մարդկանց օգնելն էր: Մասնագետների տվյալներով՝ տարեկան մոտ 250 տղամարդ է զրկվում սեռական օրգաններից թլպատման հետեւանքով առաջացած բարդությունների պատճառով:

Այս վիրահատությունը, բժիշկների խոսքով, կարող է օգնել նաեւ այն տղամարդկանց, ովքեր զրկվել են առնանդամից քաղցկեղի պատճառով: Ինչպես նշել է վիրահատության պատասխանատու վիրաբույժ Անդրե վան դեր Մերվը, այս վիրահատությունը շատ կարեւոր է երիտասարդ տղամարդկանց համար, քանի որ առնանդամի կորուստը շատ լուրջ տրավմա է, որի հետեւանքները զգացնել կտան հետագա ամբողջ կյանքի ընթացքում:

Հիվանդը, որի անունը հասկանալի պատճառներով չի նշվում, 21 տարեկան էր, երբ նրա առնանդամը հեռացրեցին «տղամարդ դառնալու» դասական ծեսի ընթացքում իրականացված թլպատման հետեւանքով ի հայտ եկած բարդությունների պատճառով:

Դոնոր գտնելը շատ դժվար էր: Ի վերջո դոնորի դերը ստանձնեց հիվանդ մի մարդ, որը համաձայնեց տրամադրել իր առնանդամը:

Մոտ ապագայում վիրաբույժները նախատեսում են եւս 9 նմանատիպ վիրահատություն կատարել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել