• Latest news

Ծխելու եւ քաղցկեղի միջեւ կապը հաստատվել է 1965 թվականի մարտի 16-ին

16 մարտի, 2015  13:42

1965 թվականի մարտի 16-ին բժիշկ Ուիլյամ Ք.Քերրը (William K. Kerr) Տորոնտոյի համալսարանից առաջին անգամ հայտնաբերեց կապը ծխելու եւ քաղցկեղային հիվանդությունների զարգացման միջեւ:

Բժիշկ Քերրը ծխախոտի ազդեցությունը առողջության վրա ուսումնասիրող գիտնականների խմբի անդամ էր: Ի տարբերություն մնացած գիտնականների՝ մասնագետների այս խումբը ոչ միայն ուսումնասիրում էր ծխողների շրջանում հիվանդացության վիճակագրական ցուցանիշները, այլ նաեւ փորձում էր քիմիական կապ հայտնաբերել ծխախոտի եւ քաղցկեղի միջեւ: Եվ այդ կապը մասնագետները բացահայտեցին՝ հաստատելով, որ ծխելն իսկապես նպաստում է քաղցկեղի զարգացմանը: 

Առաջին հերթին գիտնականները բացահայտել են, որ ծխելու հետեւանքով մեծանում է օրտոամինոֆենոլի՝ կանցերոգեն նյութի պարունակությունը մեզի մեջ: Այս եզրահանգման գալուց առաջ գիտնականները ծխողների եւ չծխողների  նյութափոխանակությունը ուսումնասիրող մոտավորապես 30 հետազոտություն են անցկացել:

Այդ հետազոտությունից 50 տարի է անցել, տարիների ընթացքում հաջողվել է հայտնաբերել նաեւ այլ տեսակի կապեր ծխելու եւ քաղցկեղի միջեւ: Այսպես, ապացուցվել է, որ ծխելը նպաստում է միզապարկի քաղցկեղի զարգացմանը: Ծխելը նաեւ բերանի խոռոչի քաղցկեղ է առաջացնում, եւ, իհարկե, նաեւ թոքերի քաղցկեղ: Ընդ որում՝ պարզվել է, որ նույնիսկ «թույլ» ծխախոտը եւ «ժամանակ առ ժամանակ» ծխելը կարող են թոքերի ագրեսիվ քաղցկեղ առաջացնել:

Բացի այդ՝ բացահայտվել է նաեւ ծխելու եւ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության միջեւ կապը, ծխելով է պայմանավորված ավելորդ քաշը, սթրեսային անմիզապահությունը, տեսողական խնդիրները եւ մի շարք այլ խնդիրներ:

Այսպիսով, ժամանակակից բժշկական գիտությունը պնդում է, որ նույնսիկ ալկոհոլը փոքր չափաբաժիններով կարող է օգտակար լինել, սակայն ծխելը օրգանիզմին միայն ու միայն վնաս է պատճառում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll