Հայերը դիմում են բժշկի ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, իսկ բժշկին ընտրում են միայն ծանոթության կարգով: Բժշկին կաշառք տալը հայերից շատերի համար սովորական երեւույթ է: Բայց քիչ չեն նաեւ այն մարդիկ, ովքեր չեն ցանկանում դա անել: Այսպիսին են NEWS.am Medicine կայքում իրականացված հարցումների արդյունքները:
Այպիսով, այն հարցին, թե «Որքա՞ն հաճախ եք այցելում բժշկի», հարցվողների 15%-ը (158 մարդ) պատասխանել են՝ տարին մեկ անգամ, 6%-ը կամ 66 մարդ՝ ամիսը մեկ անգամ, եւ 79%-ը կամ 857 մարդ՝ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Այս հարցին պատասխանել են ընդամենը 1081 մարդ:
Բժշկին ծանոթության միձոցով ընտրում են 63% (436), այլ բժիշկների խորհրդով՝ 19% (134-մարդ) եւ շրջանային պոլիկլինիկայում՝ 17% (120 մարդ): Այս հարցին պատասխանել է 690 մարդ:
Իսկ «Երբևէ առաջարկե՞լ եք բժշկին կաշառք» հարցին պատասխանները բաժանվել են հետեւյալ կերպ՝ 1. Ոչ՛, եւ չեմ էլ պատրաստվում(40 %) 401; 2.Այ՛ո, ինչպես առանց դրա (54 %) 547; 3. Մեկ անգամ եղել է (6 %) 64: Հարցին պատասխանել են ընդամենը 1012 մարդ:






