Ֆիզիկական վարժություններն օգտակար են տղամարդու սեռական ֆունկցիաների համար: Այն տղամարդիկ, ովքեր մարզվում են եւ գտնվում են լավ ֆիզիկական վիճակում, սովորաբար տարբերվում են ավելի ուժեղ էրեկցիայով եւ կարող են երկարատեւ սեռական ակտեր ունենալ: Այս մասին են հայտնում Սեդարս-Սինայ կլինիկայի (Լոս Անջելես) մասնագետները:
Նրանց խոսքով՝ ինչքան շատ ջանքեր են պահաջվում ֆիզիկական վարժությունները կատարելու համար եւ ինչքան տարաբնույթ լինեն դրանք, այդքան բարելավվում են տղամարդու սեռական ֆունկցիաները՝ անկախ նրա ռասայից:
Մասնագետները ռասայական տարբեր պատկանելության 300 տղամարդու տվյալներ են վերլուծել: Հետազոտության մասնակիցները պատմել են իրենց ֆիզիկական ակտիվության (նստած ապրելակերպ, միջին ակտիվություն, բարձր ակտիվություն) եւ սեռական ֆունկցիաների մասին (էրեկցիայի, հեշտանքի որակը եւ այլն): Պարզվեց, որ ֆիզիկապես առավել ակտիվ տղամարդիկ ավելի հազվադեպ են խնդիրներ ունենում սեռական ոլորտում: Սակայն պետք է նշել, որ, ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակից բացի, սեռական ֆունկցիաների վրա բացասաբար կարող են ազդել նաեւ մի շարք այլ գործոններ, ինչպիսին են դիաբետը, տարիքը, ծխելը, սիրտ-անոթային հիվանդությունները:
Էրեկտիլ դիսֆունկցիան, բժիշկների խոսքով, կարող է խոսել սիրտ-անոթային խնդիրների մասին, քանի որ էրեկցիայի ապահովման համար օրգանիզմին անհրաժեշտ է մեծ քանակությամբ արյուն, ինչպես նաեւ առողջ սիրտ ու անոթներ: Այս պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս էրեկտիլ դիսֆունկցիա ունեցող մարդկանց անպայման դիմել բժշկի, քանի որ այդ խնդիրը կարող է վկայել տարբեր լուրջ հիվանդությունների մասին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day