• Latest news

Ըստ ծնողների՝ Արմավիրի մանկապարտեզում աղիքային վարակի աղբյուրը կաթն է եղել

20 մայիսի, 2015  20:39

Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում շիգելլա զոնե (դիզինտերիա) ախտորոշմամբ  բուժօգնություն ստացող  Արմավիրի N 9 մանկապարտեզի 6 սաների մայրերը պնդում են, որ սուր վարակն առաջացել է ժամկետանց կաթից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մայրերից Մ.Ս.-ն՝ ավելացնելով, որ համաճարակաբանները վարակի օջախը պարզելու նպատակով կենսաբանական նյութի նմուշառումներ են կատարել հիվանդներից եւ մանկապարտեզի սպասարկող անձնակազմից, ինչպես նաեւ խոհանոցից եւ խմբասենյակներից, սակայն հենց կաթից նմուշ չի վերցվել։

«Մանկապարտեզում գարոխ ու կաթ են կերել, բայց գարոխը փչացող չի, համոզված ենք, որ կաթից է։ Մեկ ա՝ մենք ասենք էլ կաթն ա, մնացածները  դասավորելու են, որ կաթից չի։ Բայց մենք վստահ ենք, որ կաթից ա, որովհետեւ կաթից բացի ուրիշ արտասովոր բան չեն խմել։ Մինչեւ էդ կաթ չէին տալիս, ոչ մի բան չկար, էս մի ամիս ա սկսել են կաթը տալ, ու թունավորումները սկսվեցին»,-ասաց Մ.Ս.-ն՝ նշելով, որ իր դուստրը շարունակելու է հաճախել նույն մանկապարտեզը, սակայն նրա սննդակարգից բացառվելու է կաթը։

Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում բուժվող երեխաների մայրերը բացառեցին, որ համաճարակը կարող է մանկապարտեզի ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններից առաջացած լինել։ Նրանք նաեւ վստահ են, որ այս դեպքի իրական պատճառն այդպես էլ չի բացահայտվի։ 

«Մենք ինչքան էլ պնդենք, որ կաթից է, մեկ ա՝ մենք էն պետության մեջ չենք ապրում, որ իրանք կդնեն, կքրքրեն, կգտնեն՝ էս ինչի՞ց էր, խի՞ սենց բաներ են ջրել, գնացել ա, էլի ծածկադմփոց կանեն։ Հիմա կասեն, թե մանկապարտեզը մաքուր չի, բայց մենք տեսել ենք մանկապարտեզի մաքրությունը, իրանք իրանց սնունդը բացառում են ,մեր մանկապարտեզի մաքրությանն են կպնում, երեք տարի ա տանում ենք, սենց բան չի եղել»,- ասաց մայրերից մեկը։

NEWS.am-ի հետ զրույցում Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն ծառայության պետ Անահիտ Պետրոսյանը նշեց, որ չի կարող ասել, թե ինչ պատճառով է երեխաների շրջանում սուր աղիքային վարակ տարածվել, սակայն նշեց, որ նրանց մոտ առողջացման դրական տեղաշարժ է նկատվում։ 

«Երեխաների վիճակը բավավար է՝ առողջացման դրական դինամիկայով, ծանր հիվանդներ չունենք»,-ասաց Անահիտ Պետրոսյանը՝ ավելացնելով, որ կրկնակի հետազոտությունների դրական արդյունքներից հետո միայն երեխաները դուրս կգրվեն։

Ինչպես ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր Հայաստանի Արմավիր քաղաքի թիվ 9 մանկապարտեզի 6 սան մայիսի 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածում աղիքային գանգատներով դիմել էր Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք։

Նշենք նաեւ, որ մայիսի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքից Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք էր հոսպիտալացվել 12 երեխա։ Բոլորը` Ալաշկերտ համայնքի մանկական նախադպրոցական կազմակերպության սաներ։ Երեխաների մոտ եղել են նույն ախտանշանները` լուծ, փսխում, ջերմություն եւ ընդհանուր թուլություն։ Նրանց վիճակը գնահատվել է թեթեւ եւ միջին ծանրության։ Բոլոր երեխաներն առողջացմամբ դուրս են գրվել, Ալաշկերտի մանկապարտեզի սաների շրջանում նոր հիվանդներ չեն հայտնաբերվել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել