MERS վիրուսով վարակման 5 նոր դեպք է արձանագրվել Հարավային Կորեայում: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը:

Այսպիսով, հիվանդացածների ընդհանուր քանակն այս պահին կազմում է 30 մարդ: Հինգ հիվանդներից մեկը դարձավ երրորդը ի սկզբանե վարակված հիվանդից վիրուսի տարածման գործընթացում: Սա արդեն երրորդ այսպիսի դեպքն է, ինչը առիթ է տալիս մտահոգվելու, որ վիրուսը կարող է շատ արագ տարածվել: Վերջին այս հիվանդը, ինչպես նաեւ մնացած երկուսը, MERS վիրուսով առաջին վարակվածի հիվանդասենյակի հարեւանն էր, հայտնում է Կիոդո գործակալությունը:

Մերձարեւելյան կորոնավիրուսի շնչառական համախտանիշը (MERS) արդեն իսկ երկու մարդու մահվան պատճառ է դարձել: 

Երկրի կառավարությունը խոստովանում էր, որ հիվանդության տարածման պատճառը նոր հիվանդեր ընդունելիս անվտանգության միջողառումների ոչ պատշաճ իրականացումն է: Հունիսի 1-ին երկրի իշխանությունները հայտարարեցին, որ կարգելեն վիրուսակիրների հետ անմիջական կոնտակտ ունեցած մարդկանց դուրս գալ երկրից:

Այս պահին կարանտին է տեղաթոխվել 750 մարդ, որոնք, հնարավոր է, եւս վարակված լինեն:

ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում հունիսի 1-ի դրությամբ արձանագրվել է MERS վիրուսով վարակման 1154 դեպք, մահացել է 431 մարդ: