Շատ բնական է ցանկանալ, որ ամռանը ոտքերն ու մատները գեղեցիկ տեսք ունենան: Այդ պատճառով շատերը գեղեցկության սրահներ են գնում՝ պեդիկյուր անելու: Սակայն որոշ սրահներ կարող են վտանգավոր լինել, եւ նախընտրելի է միջոցներ ձեռնարկել՝ հնարավոր խնդիրներից խուսափելու համար:

Սրահը՝ վիրահատարան

Քլիվլենդի կլինիկայի պոդիատր Ջոյ Ռոուլանդը խորհուրդ է տալիս սկզբում փորձնական այցելել Ձեր նախընտրած սրահը եւ համոզվել, որ բոլոր գործիքներն այնտեղ ստերիլիզացվում են: Հակառակ դեպքում իրական վտանգ կա սրահից վերադառնալ ոչ միայն գեղեցիկ պեդիկյուրով, այլ նաեւ լուրջ ինֆեկցիայով:

Համոզվեք, որ պեդիկյուրի ընթացքում օգտագործվող բոլոր գործիքները ստերիլիզացվում են եւ պահվում պատշաճ պայմաններում:

Այսպիսի բաների մասին հարցնելը ամոթ չէ, պնդում է բժիշկը: Ի վերջո, դրանից է կախված Ձեր անվտանգությունը:

Եղունգների հետ աշխատելու համար պետք է ճիշտ գործիքներ ընտրել

Չի կարելի թույլ տալ մասնագետին վնասել մաշկը: Դա կարող է հանգեցնել ինֆեկցիաներին: Բացի այդ՝ կտրել եղունգները շատ կարճ եւս չի կարելի, դրանք կարող են ներաճել մաշկի մեջ, ինչը եւս ինֆեկցիայի պատճառ կարող է դառնալ:

Գեղեցկության սրահում ձեռք բերված ինֆեկցիան կարող է իրենց զգացնել տալ ինչպես միանգամից, այնպես էլ ավելի ուշ՝ մի քանի շաբաթ հետո: Եթե մաշկի կամ եղունգների հետ խնդիրներ են ի հայտ գալիս սեւահ այցելելուց հետո, դիմեք բժշկի: