• Latest news

Ջրաշենցի 3-ամյա աղջկա մահվան պատճառը դեռեւս հայտնի չէ

17 հունիսի, 2015  15:04

Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղից երեքամյա աղջկա մահվան պատճառը դեռեւս հայտնի չէ: Մասնագետները մի քանի վարկած ունեն, սակայն դրանք դեռեւս պետք է հաստատվեն: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեց  ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Նունե Բակունցը:

Նրա խոսքով՝ մասնագետները կասկածում են, որ աղջիկը աղիքային ինֆեկցիա ուներ, սակայն որ ինֆեկցիան է դա եղել, դեռեւս պարզ չէ: Այս ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են տարվում, եւ մոտ ապագայում դատաբժշկական փորձաքննությունն ու մի շարք անալիզներ թույլ կտամ պարզել մահվան պատճառը:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Արմավիրի մարզի Ջրաշեն գյուցից երեքամյա աղջիկը մահացել է Արմավիրի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում: Դրանից մի քանի ժամ առաջ նրան հիվանդանոց էին տեղափոխել բարձր ջերմության, թուլության, փսխման, լուծի ախտանիշներով: Նրա վիճակը միջին ծանրության է, իսկ ախտանիշները խոսում էին սուր աղիքային վարակի մասին:

Աղջիկը համապատասխան բուժում էր ստանում, սակայն երեկոյան նրա վիճակը կտրուկ վատացել է, նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, սակայն, չնայած գործադրած ջանքերին, փոքրիկին չի հաջողվել փրկել: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել