«Շենգավիթ» ԲԿ-ի «Տեսողության լազերային կորեկցիայի կենտրոն»-ում առաջինը Հայաստանում տեղադրվել է վերջին սերնդի ֆեմտովայրկյանային Ziemer LDV Crystal Line լազերը: Այն թույլ է տալիս իրականացնել տեսողության լազերային կորեկցիա կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի դեպքում առանց միկրոկերատոմի և դանակի կիրառման:

«Տեսողության լազերային կորեկցիայի կենտրոն»-ում հնարավոր է վերականգնել տեսողությունը միաժամանակ երկու լազերի կիրառմամբ: FEMTO - ALL LASIK surgery-ն թույլ է տալիս իրականացնել միջամտությունն առավել ճշգրիտ, ինչը շատ կարևոր է տեսողության կորեկցիայի համար բարդ դեպքերի ժամանակ: Պատահական չէ, որ այս տեխնոլոգիան ընտրել են ՆԱՍԱ-ի տիեզերագնացների տեսողության կորեկցիայի համար:

Վիրահատություններն իրականացնում է Հայաստանում առաջատար ակնավիրաբույժ, բ.գ.թ., ակնաբուժական կլինիկայի և «Տեսողության լազերային կորեկցիայի կենտրոն»-ի վարիչ՝ Արտաշես Զիլֆյանը, ով պատասխանում է NEWS.am Medicine-ի հարցերին։

Ի՞նչ աստիճանի կարճատեսության, հեռատեսության եւ աստիգմատիզմի ժամանակ կարելի է կիրառել այս լազերային մեթոդը։
Լազերային կորեկցիան ցուցված է կարճատեսության մինչև -14,0D, աստիգմատիզմի մինչև 5,0D և հեռատեսության մինչև +7,0D:
Կարելի՞ է արդյոք այս բուժումը ստանալ պետպատվերի շրջանակում, սոցիալական փաթեթի շրջանակում, գործու՞մ են որեւէ այլ սոցիալական արտոնություններ։
Հիմնական արտոնությունն այն է, որ աշխատանք ունենալու դեպքում այս վիրահատությունը կարելի է կատարել ապառիկ առանց որևէ տոկոսավճարի: Տոկոսադրույքը բանկին կմարի «Շենգավիթ» ԲԿ-ն՝ իսկ հիվանդը կվճարի միայն մայր գումարը։
Ի՞նչ հնարավոր բարդություններ կարող են առաջանալ այս մեթոդի կիրառման դեպքում։
Femto Lasik մեթոդի կիրառման ժամանակ որևէ լուրջ բարդություն, որպես կանոն, չի հանդիպում:
Ո՞ր տարիքից է կարելի կիրառել այս մեթոդը։
Այս վիրահատությունը կարելի է կատարել 18 տարեկանից սկսած: Նույնիսկ մեծահասակներին այն հակացուցված չէ, որոշ դեպքերում երեխաներին ևս կարելի է կատարել:
Որքա՞ն է տեւում վիրահատությունից հետո վերականգման շրջանը։
Վերականգնման շրջանը 2 ժամ է։ 2 ժամ անց հիվանդի տեսողությունը 95%-ով վերականգնվում է։

Նշենք, որ 2014թ.-ի սկզբից «Տեսողության լազերային կորեկցիայի կենտրոն»-ում կիրականացվեն FEMTO LASIK վիրահատություններ եվրոպական ստանդարտներին համապատասխան: 2013թ.-ից իրականացվում են համատեղ վիրահատություններ Մոսկվայի և Եվրոպայի առաջատար կլինիկաների մասնագետների հետ միասին:
Գրանցվելու համար զանգահարեք +374 99 45 55 77 հեռախոսահամարով
«Շենգավիթ» ԲԿ-ի Տեսողության Լազերային Կորեկցիայի Կենտրոն






