Երկու օրից հայտնի կդառնան սոլանեզումաբ դեղորայքի կլինիկական հետազոտությունների արդյունքները: Այս դեղորայքը պետք է կասեցնի Ալցհեյմերի զարգացումը: Մինչև վերջերս բժիշկների տրամադրության տակ որեւէ դեղորայք չի եղել, որը կարող է կասեցնել հիվանդության զարգացումը:
Ալցհեյմերի հիվանդության ոլորտում մասնագիտացող գիտնականների՝ հուլիսի 22-ին կայանալիք միջազգային կոնֆերանսին դեղագործական գիգանտ Eli Lilly-ին կհայտնի կլինիկական հետազոտությունների արդյունքները: Եթե դրանք դրական լինեն, աշխարհն ի վերջո դեղորայք կունենա, որը կարող է բուժել տկարամտությունը: Սոլանեզումաբը հակամարմինների հիման վրա ստեղծված դեղորայք է, որոնք միանում են ուղեղի բետա-ամիլոիդային վահանիկներին, որոնք էլ հենց Ալցհեյմերի հիվանդություն են առաջացնում: Դեղորայքը պետք է հեռացնի դրանք ուղեղից, հայտնում է mediktforum-ը:
Նախնական կլինիկական հետազոտությունները բացասական էին, սակայն, երբ գիտնականները նորից վերլուծեցին արդյունքները, պարզվեց, որ դեղորայքը աշխատում է տկարամտության մեղմ ախտանիշներով մարդկանց դեպքում: Դրանից հետո նոր հետազոտություն մեկնարկեց:
Պաշտոնապես Eli Lilly դեռեւս ոչինչ չի հայտնել դրա արդյունքների մասին:






