• Latest news

Վիրահատության ժամանակ մահացած սիամական երկվորյակին տղան իր պահապան հրեշտակն է համարում

10 սեպտեմբերի, 2015  18:34

Արթուրն ու էյթորը՝ Բրազլիլիայից,  սիամյան երկվորյակներ են ու ունեն մեկ ընդհանուր միզապարկ, լյարդ, աղիներ ու սեռական օրգան: Նրանց իրարից բաժանող  վիրահատության հետեւանքով Արթուրը մահացել է  ու հիմա Էյթորը հավատում է, որ մահացած եղբայրն իր պահապան հրեշտակն է:

Սովորաբար սիամական երկվորյակներին բաժանում են նրանց կյանքի առաջին երեք ամիսներին, բայց Արթուրն ու Էյթորը չափազանց թույլ էին նման վիրահատության համար ու այն ստիպված են եղել մի քանի տարով հետաձգել: Վերջերս բժիշկները այնուամենայնիվ ստիպված եղան վիրահատություն անել ու բաժանել եղբայրներին, քանի որ էյթորի մարմնի քաշը ճնշում էր Արթուրի ներքին օրգանների ու ողնաշարի վրա ու բազմաթիվ խնդիրներ  ստեղծում:

18 ժամ տեւած վիրահատությունից երկու ժամ հետո Արթուրը մահացել է սրտի  նոպայից: էյթորը վիրահատությունից հետո արդեն ապաքինվել է ու սկսել քայլել: Ծնողները անընդհատ նրան վստահեցնում են,  որ մինչ նա սովորում է ինքնուրույն ապրել, առանց եղբոր, ում ներկայությանը  նա սովորել  էր 5 տարվա համատեղ կյանքում, Արթուրը շարունակում է երկնքից հետեւել ու պաշտպանել նրան:

Բժիշկները Էյթորի վիճակը գնահատում են որպես բավարար՝ տղան սկսել է ապաքինվել, նորմալ սնվում է, նրա աղիները միանգամայն լավ են աշխատում, եւ երիկամը նույնպես նորմալ գործում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել