Որոշակի բժշկական պրոցեդուրաներ կարող ե դառնալ Ալցհեյմերի հիվանդությամբ վարակվելու աղբյուր, չնայած այդ հիվանդությունը համարվում է ոչ վարակիչ: Նման եզրակացության են հանգել բրիտանացի գիտնականնեը, ուսումնասիրելով այն ցածրահասակ հիվանդների բուժման տվյալները, որոնք մարդու աճի հորմոնով բուժում են ստացել:
Ինչպես հայտնում է Nature ամսագիրը, բժշկական պրոցեդուրաների միջոցով մարդուց մարդ պրիոնային հիվանդության փոխանցումը (յատրոգենային վարակում) ունեցել է շատ երկարատեւ ինկուբացիոն ժամանակաշրջան՝ ավելի քան 50 տարի : 1958-1985 թթ 1848 ցածրահասակ բրիտանացի աճի հորմոնի ներարկումներ են ստացել: Այդ հորմոնը ստանում են հանգուցյալների հիպոֆիզից, ընդ որում այդ օրգանների մի մասը վարակված էր պրիոններով ( բժիշկները այդ մասին չգիտեին ): 1985 թ. այս մեթոդը արգելվել էր հիվանդների շրջանում Քրեյթցֆելդտ -Յակոբի հիվանդության ( ՔՅՀ) դեպքերի բացահայտման պատճառով:
Ջոն Քոլինջը ու նրա գործընկերները դիահերձել են 36-58 տարեկան հասակում ՔՅՀ –ից մահացած ութ հիվանդների ու նրանց ուղեղի հյուսվածքները հանձնել անալիզի: Պրիոնային հիվանդությունից բացի վեց հիվանդի մոտ հայտնաբերվել է նաեւ բետա-ամիլոիդային պաթոլոգիա, չորսի մոտ ՝ ցերեբրալ ամիլոիդային անգիոպատիայի նշաններ(հազվագյուտ անբուժելի հիվանդություն, որը նույնպես կապակցված է Ալցհեյմերի հիվանդության հետ): Այս հիվանդությունները չափազանց անսովոր էին 30-50 տարեկան հիվանդների համար. եթե նրանք չմահանային ՔՅՀ –ից, ապա մեծ հավանականություն կար, որ հետագայում նրանք կմահանային Ալցհեյմերի հիվանդությունից:






