• Latest news

Բաղրամյանում թունավորված երեխաները կարտոֆիլով կանաչ կարկանդակ են կերել եւ քաղցր հոթդոգ (ֆոտո, վիդեո)

10 սեպտեմբերի, 2015  20:45

Բաղրամյան գյուղում թունավորված երեխաները ոչ միայն նրբերշիկ են կերել, այլեւ կարտոֆիլով կարկանդակ, գաթա եւ այլ սնունդ։ Այս մասին NEWS.am Medicine–ին պատմեցին երեխաներն ու նրանց ծնողները։

Թունավորված տղաներից մեկը, օրինակ, ընդմիջմանը կարտոֆիլով կարկանդակ է կերել, որը գնել էր դպրոցի ճաշարանից։ Նա պատմեց, որ այն անսովոր կանաչ գույնի է եղել, ասես բորբոսնած լիներ։ Կարկանդակի համը նույնպես տարօրինակ է եղել` քաղցր։ Զգալով, որ կարկանդակի հետ ինչ–որ բան այն չէ, այն մինչեւ վերջ չի կերել, բայց կարկանդակի փոքր քանակությունն էլ բավարար է եղել թունավորվելու համար։

Մեկ այլ տղա էլ թունավորվել է հոթդոգից, որը, ինչպես նա պատմեց NEWS.am Medicine–ի թղթակցին, շատ քաղցր է եղել, «ասես դոշաբ լիներ»։ Նա նույնպես տարօրինակ հոթդոգը մինչեւ վերջ չի կերել, բայց, միեւնույնն է, թունավորվել է։

Թունավորված երեխաների ծնողները պահանջում են, որ կատարվածի մեղավորը գտնվի եւ պատժվի։ Այո, երեխաներից ոչ մեկի առողջությանը լուրջ վտանգ չի սպառնում, բա չէ որ կարող էր ավելի վատ լինել։

Արտաշատի բժշկական կենտրոնի բժիշկ Գագիկ Ավագյանը NEWS.am Medicine–ի թղթակցին ասաց, որ թունավորված երեխաները հիվանդանոց են ընդունվել 13։00–ի մոտ եւ ստացել անհրաժեշտ բուժօգնություն։ Երեխաներից մի քանիսը բարձր ջերմություն ունի, բայց մեծ մասն իրենց հիմա արդեն լավ են զգում, շատերը դուրս են գրվել։ Մինչեւ օրվա վերջ, ամենայն հավանականությամբ, բոլորը դուրս կգրվեն։

Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնի Արարատի մասնաճյուղի փոխտնօրեն Մարիամ Սարգսյանն իր հերթին ասաց, որ դպրոցում, որտեղ թունավորվել են երեխաները, սննդի եւ ըմպելիքների նմուշառում են կատարել` թունավորման պատճառը պարզելու համար։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին, ժամը 11:55-ին առողջապահության նախարարությունն «Արտաշատի ԲԿ-ից» տեղեկատվություն է ստացել Բաղրամյան գյուղի դպրոցից 7 երեխայի դիմելու վերաբերյալ։ Ներկայումս 45 հիվանդից 43-ը հոսպիտալացված է, 2-ն ամբուլատոր բուժում է ստանում: Բոլոր երեխաները դպրոցահասակ են, տարբեր դասարաններից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է