Թալին քաղաքի բժշկական կենտրոնում մնում են աղիքային վարակով 10 հիվանդներ: Այդ մասին NEWS.am Medicine -ի թղթակցի հետ զրույցում նշել է Թալինի հիվանդնաոցի տնօրեն Արմեն Խաչատրյանը:

Նրա խոսքով, վերջին 3-4 օրվա ընթացքում հիվանդանոց է տեղափոխվել 25 մարդ, բայց մեծ մասին արդեն դուրս են գրել՝ ապաքինվելու կամ վիճակи բարելավման արդյունքում: Ներկայումս 10 հիվանդ կա, որոնց առաջիկա օրերին դուրս կգրեն: Բոլոր հիվանդներն էլ տարբեր տարիքի են, կան երեխաներ եւ չափահասներ, բոլորի վիճակն էլ բավարար է:

Ինչպես ավելի վաղ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը, Թալին քաղաքում, զանգվածային թունավորումների պատճառը դժվար թե սննդամթերքն է։

«Արտաշատում աղիքային ինֆեկցիայի պատճառը ակնհայտ սննդամթերքն է, որը կերել էին երեխաները, բայց նույնը չենք կարող ասել Թալինի մասին։ Չեմ կարծում, որ պատճառն ուտելիքն է»,- նշել էր մասնագետը։

Ավելի ուշ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Շիրակի եւ Արագածոտնի մարզում հիվանդների մոտ շիգելեզ (դիզինտերիա) են ախտորոշել, իսկ վարակման աղբյուրը ջուրն է: