• Latest news

Ոսկրածուծի դոնորի միջազգային օրը Հայաստանում կնշվի մի շարք միջոցառումներով

16 սեպտեմբերի, 2015  18:31

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) եւ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» (ՈԴՀՌ) բարեգործական հիմնադրամը 2015թ. սեպտեմբերի 17-ին եւ 19-ին հանդես են գալիս «Միլիոնավոր շնորհակալություններ» խորագիրը կրող համատեղ նախաձեռնությամբ:

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի Առողջության կենտրոնում COAF-ի աշխատակազմը եւ Արմավիրի մարզի գյուղական համայնքների ներկայացուցիչներն արյան նմուշներ են հանձնում՝ համալրելով Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը: Միջոցառմանը ներկա են լինելու Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը եւ ՈԴՀՌ-ի բժշկական տնօրեն, պրոֆեսոր Միհրան Նազարեթյանը:

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 17:00-ին, Երեւանի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի քանդակների պարտեզում Երեւանի քաղաքացիները կիրազեկվեն երկու կազմակերպությունների գործունեության վերաբերյալ եւ կկարողանան բերանից քսուք հանձնելու միջոցով նույնպես համալրել դոնորների ռեեստրը:

Երեւանում կայանալիք միջոցառմանը ներկա են լինելու Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր եւ Տնօրենների խորհրդի ատենապետ դոկտոր Կարո Արմենը, «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի» գործադիր տնօրեն, բժիշկ Սեւակ Ավագյանը:

Քսուքները վերցնելու գործընթացն իրականացնում են հայկական շոուբիզնեսի հանրահայտ ներկայացուցիչները եւ համընդհանուր ճանաչում վայելող հասարակական գործիչները՝ Տիգրան Համասյան, Գոռ Սուջյան, Վահե Տեր-Մինասյան, Տիգրան Պետրոսյան, Արթուր Իսպիրյան եւ Մադլեն Մինասյան, դիջեյ Վակցինա եւ այլոք: Ոսկրածուծի դոնորի միջազգային օրը Հայաստանում նշելու համար կազմակերպիչներին են միացել Գաֆէսճեան արվեստի կենտրոնը եւ «Գուրմէ Դուրմէ» շոկոլադի ապրանքանիշը:

Երկօրյա միջոցառումների շարքը նպատակ ունի մեծացնելու ոսկրածուծի դոնորների մասին հանրային իրազեկումը եւ ձեւավորելու նվիրաբերելու եւ կարեկցելու մշակույթ: Կազմակերպիչների համագործակցությունը կոչ է՝ միանալու ոսկրածուծի / ցողունային բջիջների փոխպատվաստման համաշխարհային միջոցառումներին: 

Աշխարհում գրանցված է ոսկրածուծի 25 միլիոն դոնոր, որից 27,000-ը՝ Հայաստանում:

Սեպտեմբերի 19-ն առաջին անգամ նշվում է որպես Ոսկրածուծի դոնորի միջազգային օր:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել