Հայաստանի գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը հետայսու վաստակավոր բժիշկ է։
Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում է կայացրել.
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, առողջապահության բնագավառում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրեն Արայիկ Վարդգեսի Ասոյանին շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում:






