• Latest news

Հայկական հոգեբուժական ասոցիացիան հոկտեմբերը հայտարարում է հոգեկան առողջության ամիս

2 հոկտեմբերի, 2015  14:38

Հայկական հոգեբուժական ասոցիացիան հոկտեմբերի 1-ից հոկտեմբերի 31-ը հայտարարում է հոգեկան առողջության միամսյակ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10–ը հոգեկան առողջության համաշխարհային օրն է։

Միամսյակի միջոցառումների ցանկը ներկայացված է կից.

  1. «Ներառական կրթության ժամանակակից խնդիրներն ու մարտահրավերները» միջազգային գիտագործնական գիտաժողով 1-2.10 կազմակերպիչ՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
  2. ՌԵՔԱՎԵՐԻ  ՔՈԼԵՋԻ պաշտոնական մեկնարկ՝ «Հոգեկան առողջության պահպանման ուղիները» (Ա.Սողոյան` ՀՀԱ նախագահ) եւ «ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋ, ինչ է եւ ում համար» (Լ.Բաղդասարյան` Ռեքավերի քոլեջի ղեկավար) թեմաներով բաց դասախոսություն Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոն 01.10 ժամը 13:30:
  3. Մամուլի ասուլիս 09.10
  4. Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի կողմից ներկայացված առաջարկության համաձայն ՀՀԱՆ հետ համագործակցող հոգեկան առողջության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունները  (Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոն, «Մեփլ Լիֆս» հայ կանադական կլինիկա – վերջնական ցուցակը կներկայացվի) հոկտեմբերի 9-ին եւ 12-ին հայտարարում են բաց դռների օրը` խորհրդատվություններըը այդ օրերին կտրամադրվեն անվճար:
  5. Գիտաժողով Ստեփանակերտում 10.10 (կազմակերպիչներ` ՀՀԱ, ԼՂՀ հոգեբուժական ասոցիացա եւ «Էմպաթիա» հոգեսոցիալական կարգավորման կենտրոն)
  6. Սեմինար Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում 10.10
  7. Հոգեկան առողջության պահպանման եւ բարելավման ռազմավարության իրականացման ընթացքի քննարկում
  8. Սեմինար ԶԼՄ ներկայացուցիչների համար
  9. Հոկտեմբերի 23-ին Սպիտակում կբացվի ՀՀ ում առաջին հոգեկան խանգարումներ ունեցող անձանց խնամքի տունը (ՀՀ կառավարության կողմից ալտերնատիվ խնամքի ռազմավարության շրջանակներում)
  10. Հոկտեմբերի 23-25-ը Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի հետ «Տեսական եւ կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով 5-րդ միջազգային գիտաժողովին զուգահեռ Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի հետ համատեղ կանցկացվի «Արժանապատվություն եւ հոգեկան առողջություն» թեմայով Հայկական հոգեբուժական ասոցիացիայի երկամյա գիտաժողովը: Նախատեսվում է նաեւ առանձին սիմպոզիում Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատասխանատուների մասնակցությամբ, նվիրված Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումներին:
  11. ԶԼՄ-ների մոնիտորինգ
  12. Ամփոփիչ մամուլի ասուլիս

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է