• Latest news

Սրտի վիրաբուժություն. պետությունն ընդլյանում է արտոնություններից օգտվողների ցուցակը

12 փետրվարի, 2014  15:23

Հայաստանի ավելի շատ քաղաքացիներ կարող են անվճար վիրահատել սիրտը կամ արտոնյալ կարգով սրտաբանական բուժում ստանալ։ Այս մասին փետրվարի 12-ին ասուլիսի ժամանակ հայտնեց առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը։

Ըստ նրա, կառավարության №1515-Н որոշումը, որն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 26-ին, որոշ ճշտումներ է կատարել սրտի վիրաբուժության ոլորտում. ընդլայնվել է պետությունից արտոնություններ ու համավճար ստացողների ցուցակը։

Վ. Պողոսյանը նշեց, որ սրտի վիրաբուժությունը ամենաթանկ բժշկական ծառայություններից է։ 6-7 տարի առաջ պետությունը ոչ մի կերպ չէր փոխհատուցում այդ վիրահուտությոնների արժեքը, իսկ այսօր փոխհատուցման իրավունք ունեցող մարդկանց ցուցակը ընդլայնվել է։

Ըստ փոխնախարարի, 36 եւ ավելի միավոր ունեցող անապահով ընտանիքների անդամներին սրտի վիրահատությունները կատարվում են անվճար։ Այդքան միավոր Հայաստանում ունեն 110 մարդ։

Սոցիալապես անապահով ու հատուկ խմբերի ցանկում ներգրավված մարդկանց պետությունը տրամադրում է համավճար 365 000 դրամի չափով։ Բացի այդ, կան նոր խմբեր, որոնք կարող են օգտվել արտոնություններից այս ոլորտում։ Դա քաղծառայողներն են, զինծառայողները եւ նրանց ընտանիքների անդամները։ Մինչեւ 7 տարեկան երեխաների համար բոլոր սրտաբանական միջամտություններն անվճար են։ 7-18 տարեկան այն երեխաների համար, որոնք ընդգրկված են սոցիալապես անապահովների խմբում, սրտի վիրահատությունները եւս անվճար են», - ասաց Վահան Պողոսյանը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել