• Latest news

ԱՀԿ մասնագետները կազմել են 116 քաղցկեղածին նյութերի ցանկը

29 հոկտեմբերի, 2015  20:00

Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները հայտնել են, որ ապուխտը, բուրգերներն ու նրբերշիկները նույնքան քաղցկեղածին են, որքան ծխախոտը, ասբեստն ու մկնդեղը: Վերջերս ԱՀԿ 22 փորձագետներ կազմել են  քաղցկեղի զարգացման հավանականությունը մեծացնող մթերքների ու նյութերի նոր ցանկ: Այդ նպատակով նրանք ուսումնասիրել են  մսի ու քաղցկեղի կապի վերաբերյալ 800 հետազոտություն:

Մասնագետները նշում են , որ օրական նույնիսկ 50 գրամ վերամշակված միսը՝ օրինակ նրբերշիկը , 18 տոկոսով բարձրացնում է քաղցեղի զարգացման հավանականությունը: Ավելին, իրենց հաշվետվության մեջ մասնագետները «հնարավոր քաղցկեղածին» են կոչել կարմիր միսը՝  նշելով, սակայն, որ կարմիր մսի մեջ կան նաև օգտակար նյութեր (պրոտեիններ, երկաթ, վիտամին Բ 12):

Քաղցկեղածին նյութերի ցանկը ներառում է բոլորին վաղուց հայտնի ռիսկի գործոններ, օրինակ ծխելը, պասիվ ծխելը, ոգելից խմիչքը, ասբեստը, մկնդեղը և այլն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում քաղցկեղածին նյութերի ու մթերքների ԱՀԿ մասանագետների կազմած ցանկի առաջին 30 կետերը.

1. Ծխախոտ

2. Արևայրուքի լապտերներ , սոլյարի , արևայրուք

3. Ալյումինիումի արտադրություն

4. Մկնդեղ՝ խմելու ջրի մեջ

5. Աուրամինի արտադրություն

6. Կոշիկի արտադրություն ու վերանորոգում

7. Ծխնելույզների մաքրում

8. Ածխի գազիֆիկացում

9. Քարածխային խեժի դիստիլյացիա

10. Կոկսի /վառելիքի/ արտադրություն

11. Կահույքի արտադրություն 

12. Հողի տակից հեմատիտի արդյունահանում՝ ռադոնի ներգործությամբ

13. Պասսիվ ծխել

14. Երկաթի ու մետաղի արտադրություն

15. Իզոպրոպանոլի արտադրություն

16.  Ծիրանու ներկի արտադրություն

17. Նկարչի մասնագիտական գործունեություն

18. Աշխատանք քարածխային հնոցներում

19. Ռեզինի  արդյունաբերություն

20. Ծծմբաթթու պարունակող ոչ օրգանական թթուների գոլորշիների ներգործություն

21. Աֆլատոքսինների բնական խառնուրդներ

22. Ոգելից խմիչքներ

23. Արեկա տեսակի ընկույզ

24. Ծխախոտով պղպեղաբույս

25. Առանց ծխախոտի պղպեղաբույս

26. Քարածխային խեժից պատրաստված փիթչեր

27. Քարածխային թեժ

28.  Ածուխի կենցաղային այրումից առաջացած արտանետումներ

29. Դիզելային արտանետումներ

30. Միներալ յուղեր, չզտված ու թեթևակիորենն վերամշակված։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll