Այն կանայք, որոնք իրենց առաջին երեխային ունեցել են 26-30 տարեկանում, ավելի երկար են ապրում, քան նրանք, որոնք սերնդատվությամբ են զբաղվել ավելի շուտ կամ ավելի ուշ, պարզել են եվրոպացի գիտնականները: Համապատասխան հետազոտությունը հրապարակել է BMC Medicine-ը: Հետազոտությունն ընդգրկել է 25-70 տարեկան 322 972 կնոջ, որոնք ապրում են եվրոպական 10 երկրում: Գիտնականները որպես հիմք են ընդունել այնպիսի բնութագրեր, ինչպիսին են մանկածնության կարողությունը, առաջին ծննդաբերության տարիքը, կրծքով կերակրելը, հակաբեղմնավորիչների օգտագործումը, դաշտանային ցիկլի հայտնվելու տարիքը: Այսպես կոչված վտանգավորության գործակիցը հաշվարկվել է այնպիսի գործոններ հաշվի առնելով, ինչպիսիք են ֆիզիկական ակտիվությունը, կրթության մակարդակը, ծխելը:
Միջին դիտարկման ժամանակը կազմել է 12,9 տարի, այդ ընթացքում մահացել է հետազոտությանը մասնակցած 14 383 կին: Պարզվել է, որ մահացությունն ավելի ցածր է եղել ծննդաբերած կանանց մոտ, քան երեխա չունեցողների, ինչպես նաեւ կրծքով կերակրածների մոտ ավելի ցածր է եղել, քան նրանց, ովքեր արհեստական կերակրումն են նախընտրել: Նաեւ` ավելի երկար են ապրել երբեւէ հակաբեղմնավորիչներ ընդունած կանայք:
Իսկ երեխայի ծննդի համար ամենաբարենպաստ տարիքը, հետազոտության համաձայն, 26-30 տարեկանն ընկած ժամանակահատվածն է:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր