Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները վերքերի բուժման համար հատուկ բինտ են ներկայացրել, որը զգում է ջերմության փոփոխությունները եւ օրգանիզմն ապահովում է անհրաժեշտ դեղերով: Բինտը ստեղծվել է գիտնականների կողմից մշակված հիդրոգելի հիման վրա, որը լավ ձգվում է եւ ի վիճակի է մարմնի մակերեւույթին փակչել ջլերին հատուկ ուժով:
«Խելացի բինտը» ձգվում է մարմնի շարժումից` անշարժ պահելով դրա վրա ամրացված էլեկտրոդները: Տիտանային ամրալարերի ինկապսուլացիայի շնորհիվ մասնագետները ստուգել են հիդրոգելի` էլեկտրականություն անցկացնելու կարողությունը:
Էլեկտրոնային բաղադրիչներին ի հավելումն, գիտնականները հիդրոգելի վրա հավասարաչափ բաշխել են ջերմության տվիչներ եւ դեղերով պահեստարաններ, ինչպես նաեւ փողրակներ, որոնք դեղերին հնարավորություն են տալիս հոսել վիրակապային նյութի միջով: Մարդու վրա փորձարկվելիս վիրակապը հաջողությամբ մարմնի ջերմաստիճանի մոնիտորինգ է իրականացնում, եթե դրա համար տվիչների ցուցումներ կան:
Այդ վիրակապը կարելի է օգտագործել այրվածքային հիվանդների վերքերի եւ մաշկային ցանկացած հիվանդության բուժման համար: Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի մեքենաշինության ամբիոնի դոցենտ Չժաո Հուանհեն ու իր գործընկերները ցանկանում են հիդրոգելն ի վերջո հարմարեցնել մարմնի ներսում օգտագործելու համար: Օրինակ, վերահսկելու համար արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կամ էլ որպես նեյրոնային զոնդ կիրառելու նպատակով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day