Հիվանդանոցների որոշ բաժանմունքների մոտ այսօր մեծ հերթեր են գոյանում: Մեծ թվով մարդկանց կարելի է տեսնել, օրինակ, ռենտգենի կաբինետի մոտ, որտեղ ուղարկում են ամենատարբեր խնդիրներ ունեցող մարդկանց, այդ թվում նաեւ` գրիպով եւ թոքաբորբով հիվանդների: Եթե զգուշություն չպահպանվի, գրիպով եւ օդակաթիլային եղանակով փոխանցվող այլ հիվանդություններով հիվանդները կարող են հեշտությամբ վարակել ուրիշներին: Ինչպե՞ս կարելի է խուսափել դրանից:
Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի Առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահության տեսչության պետի տեղակալ Գոհար Փանաջյանը, առողջապահության նախարարը կարգադրել է հիվանդանոցների գործունեությունն այնպես կազմակերպել, որ դրանցում հնարավորինս չառաջանան մեծ կուտակումներ:
Սակայն հազիվ թե հնարավոր լինի ընդամենը կարգադրություններով լուծել այդ խնդիրը. ոչ պակաս կարեւոր է, որ իրենք` հիվանդները բավականաչափ տեղեկություններ ունենան եւ իրենց ճիշտ պահեն:
Մասնավորապես, բազմամարդ վայրերում, այդ թվում նաեւ` հիվանդանոցներում, խորհուրդ է տրվում բժշկական դիմակներ կրել, որոնք կնվազեցնեն վարակման ռիսկը: Ցանկալի է նաեւ ջանալ հեռավորություն պահպանել եւ չմոռանալ հազալու եւ փռշտալու մշակույթի մասին: Ծայրաստիճան կարեւոր է, որ գրիպով եւ ՍՇՎ-ով հիվանդները հետեւեն այդ բոլոր խորհուրդներին նվազեցնելու համար ուրիշներին վարակելու ռիսկը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր