• Latest news

Խորհուրդներ հղի կանանց. Ինչպես պաշտպանվել գրիպից

15 հունվարի, 2016  18:27

Ռիսկի խմբի մարդկանց համար անհամեմատ ավելի վտանգավոր է գրիպով վարակվելը, քան մնացած բոլորի: Ռիսկի խմբի մեջ մտնում են խրոնիկական հիվանդություններով մարդիկ, փոքր երեխաները, տարեցները եւ իհարկե հղի կանայք:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել է Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը, շատ հղի կանանց իմունիտետն ավելի թույլ է, քան մյուսներինը, ինչը մեծացնում է գրիպով եւ սուր շնչառական վարակներով վարակվելու ռիսկը: Ավելին, երբ նրանք վարակվում են, լուրջ բարդությունների առաջացման ռիսկ կա, օրինակ` թոքաբորբի, որը վտանգավոր է եւ մոր, եւ պտղի համար:

Հղի կանայք ինչպե՞ս կարող են գրիպից պաշտպանվել:

Վարակի կանխման համար գլխավոր գինեկոլոգը խորհուրդ է տալիս նախ եւ առաջ փորձել նվազագույնի հասցնել հիվանդների հետ շփումը: Եթե ընտանիքի անդամներից ինչ-որ մեկը հիվանդ է, ցանկալի է հեռավորություն պահպանել եւ բժշկական դիմակ կրել: 

Շատ կարեւոր է նաեւ հնարավորինս հաճախ օդափոխել բնակարանը. որքան ավելի մաքուր է օդը, այնքան փոքր է վարակվելու ռիսկը: Ոչ պակաս կարեւոր է ժամանակ առ ժամանակ թաց ջնջոցով սրբել տարածքի բոլոր մակերեւույթները, չէ՞ որ դրանք եւս կարող են վարակի աղբյուր դառնալ:

Մի մոռացեք ձեռքերի հիգիենայի մասին. Շատ հիվանդություններով, որոնց թվում է նաեւ գրիպը, հնարավոր է վարակվել կեղտոտ ձեռքերի պատճառով: Դրանից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հնարավորինս հաճախ օճառով լվանալ ձեռքերը: 

Ի՞նչ անել, եթե հղի եք ու ՍՇՎ-ով կամ գրիպով եք վարակվել

Գլխավոր գինեկոլոգը խորհուրդ է տալիս հնարավորինս արագ բժշկի դիմել, նույնիսկ եթե դուք թեթեւակի հազում եք եւ ջերմություն ունեք: Իսկ ինքնաբուժմամբ զբաղվելը եւ հույս ունենալը, թե ամեն ինչ ինքն իրեն կանցնի, այնքան էլ լավ միտք չէ: Ի վերջո, բարդացումներով եւ թոքաբորբով հիվանդանոցում հայտնված կանանցից շատերը  չափից ավելի էին հետաձգել այցելությունը բժշկին:

Ռազմիկ Աբրահամյանը հիշեցրել է, որ ստացիոնարում հղի կանանց բուժումը կազմակերպվում է պետպատվերի շրջանակում, իսկ բոլոր անհրաժեշտ դեղամիջոցներն անվճար են տրամադրվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել