• Latest news

Ինչո՞ւ իմաստ չունի փողոցում բժշկական դիմակով քայլելը

16 հունվարի, 2016  01:45

Երևանի փողոցներում արդեն այսօր կարելի է բազմաթիվ երիտասարդների տեսնել բժշկական դիմակներով, որոնք նրանց կարծիքով, պետք է իրենց պաշտպանեն գրիպից: Սակայն, արժե արդյո՞ք դիմակ հագնել փողոցում:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոնի շնչառական ինֆեկցիաների հատուկ վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների համաճարակաբանության բաժնի ղեկավար Լիանա Թորոսյանը՝ փողոցում դիմակներ հագնելն անիմաստ է ու նույնիսկ անհեթեթ:

«Եթե փողոցում դիմակ հագնելն իմաստ ունենար, այդ դեպքում ինչո՞ւ էինք մենք խորհուրդ տալիս հաճախ օդափոխել բնակարանները», - հարցրեց մասնագետը:

Բժշկական դիմակներ խորհուրդ են տալիս հագնել փակ տարածություններում , մանավանդ եթե այնտեղ հիվանդ մարդիկ կան: Գրիպը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով. եթե հիվանդը հազում է կամ փռշտում ( ընդ որում չի պահպանում հազալու ու փռշտալու էթիկան) հիվանդության հարուցիչները հայտնվում են օդում, որտեղից էլ դրանք կարող են շնչառական համակարգի ու լորձաթաղանթի միջոցով հայտնվել առողջ մարդկանց օրգանիզմում:

Նույնիսկ եթե հիվանդը հազա փողոցում, վիրուսների խտությունը մաքուր օդում բավարար չի լինի մյուսներին վարակելու համար: Իսկ ահա փակ տարածքում, մանավանդ եթե այն չի օդափոխվում, կարող է վիրուսների վտանգավոր քանակություն կուտակվել, այնպես որ փակ տարածքում վարակվելը բավականին հեշտ է, ու այդ պատճառով էլ մասնագետները խորհուրդ են տալիս դիմակ հագնել հենց փակ տարածքներում: Եվ հնարավորինս հաճախ օդափոխել սենյակները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել