• Latest news

Այս տարի աշխարհում եւ Հայաստանում գրիպի հարուցիչների 80 տոկոսը խոզի գրիպն է. ԱՀԿ

19 հունվարի, 2016  14:26

Այս սեզոնին գրիպը հատկապես ակտիվ է Եվրոպական տարածաշրջանի հյուսիսում եւ հարավում, եւ А տեսակի գրիպի բոլոր հարուցիչների մոտ 80 տոկոսը բաժին է ընկնում A(H1N1)-ին: Այդ մասին ասված է ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի հաղորդագրությունում: 

Սեզոնային գրիպով կարող է վարակվել բնակչության ընդհուպ մինչեւ  20 տոկոսը` կախված շրջանառվող հարուցիչի տեսակից, ասված է ԱՀԿ հաղորդագրության մեջ: 

«Գրիպի հարուցիչի առաջ բերած հիվանդության դժվար բուժման ռիսկի խմբում են հղի կանայք, փոքր տարիքի երեխաներ եւ տարեցները, ինչպես նաեւ  ցածր իմունիտետով եւ խրոնիկական վիճակներով մարդիկ: Այդ խմբերը կազմում են ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանի ամբողջ բնակչության զգալի մասը:  «Annual public health and economic benefits of seasonal influenza vaccination: a European estimate» («Ամենամյա պատվաստման առավելություններ. Եվրոպական տարածաշրջանի գնահատականներ») վերնագրով փաստաթղթում  BMC Public Health-ի հրապարակած տվյալների համաձայն, 2014-ին միայն Եվրոպական միությունում այդ անձինք կազմում են բնակչության  36 տոկոսը (մոտավորապես 180 մլն մարդ)», - ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՀԿ-ն սեզոնային գրիպի դեմ պատվաստում է խորհուրդ տալիս բոլոր անձանց, ովքեր մտնում են հիվանդության ծանր բուժման ռիսկի խմբի մեջ, ինչպես նաեւ առողջապահության համակարգի աշխատողներին: Մասնագետները հիշեցնում են, որ սեզոնային գրիպի պատվաստանյութի մեջ մտնում են  A(H3N2)  եւ A(H1N1) հարուցիչներ, ինչպես նաեւ B գրիպի հարուցիչ:

«Առողջապահության աշխատողները պիտի հատուկ ուշադրություն դարձնեն երիտասարդ եւ ընդհանուր առմամբ առողջ մարդկանց մոտ  «ծանր գրիպ» ախտորոշման հավանականությանը եւ համապատասխան օգնություն տրամադրեն», - խորհուրդ են տալիս ԱՀԿ-ի մասնագետները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել