• Latest news

Ինչպես պաշտպանվել դաբաղից. Մասնագետի խորհուրդներ

31 հունվարի, 2016  17:42

Դաբաղը սուր վարակիչ հիվանդություն է, որով ամենից հաճախ հիվանդանում են կենդանիները, բայց մարդը եւս կարող է վարակվել: Ինչպես է հնարավոր պաշտպանվել դաբաղից: Այդ մասին մի քանի խորհուրդ է տվել դիետոլոգ եւ էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը:

Մարդը կարող է դաբաղով վարակվել հիվանդ կենդանիների հում/չպաստերիզացված կաթից եւ դրա վերամշակումից ստեղծված մթերքներից, ավելի հազվադեպ` մսից: Այդ պատճառով կարեւոր է կաթնամթերք չգնել չստուգված վաճառողներից եւ չօգտագործել հում կաթ կամ չպաստերիզացված կաթից պատրաստված սննդամթերք:

Մսի միջոցով դաբաղով վարակվելը քիչ հավանական է, որովհետեւ մենք հազվադեպ ենք հում միս օգտագործում, իսկ եփելիս եւ տապակելիս (եթե իհարկե կաթը կիսահում չի մնացել) դաբաղի հարուցիչը մեռնում է: Այնուամենայնիվ, մսի միջոցով վարակը կանխելու համար մասնագետը խորհուրդ է տաիս հստակորեն հետեւել հիգիենայի կանոններին, հատկապես` պատրաստման ընթացքում. եփած միսը մի կտրատեք նույն տախտակի վրա, որի վրա հումն եք կտրատել, եփած միսը մի դրեք այնպիսի սպասքի մեջ, որում հումն էիք դրել:  Կեղտոտ ձեռքերով մի դիպեք եփած մսին:  Այդ ամենն առաջին հայացքից պրիմիտիվ կանոններ են, բայց շատ մարդիկ պատրաստման ընթացքում մոռանում են հետեւել այդ կանոններին, ինչը կարող է ոչ միայն դաբաղով, այլեւ այլ հիվանդություններով վարակման հանգեցնել:

Վարակված կենդանիների կամ նրանց արտազատումների հետ ուղղակի շփման դեպքում վարակի ուղղակի փոխանցում եւս հնարավոր է, այդ պատճառով կենդանիների հետ աշխատող մարդկանց մասնագետը խորհուրդ է տալիս չմոռանալ հետեւել անվտանգության կանոններին եւ մտածել պատվաստման մասին: Եվ իհարկե, հնարավորինս հաճախ լվալ ձեռքերը. Այդ սովորությը կարող է օգնել կանխելու շատ հիվանդություններով վարակվելը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել