• Latest news

Գյումրիում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 2 տուժածով

1 փետրվարի, 2016  11:30

Գյումրիում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 2 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման հավանական պատճառ են հանդիսացել տնային պայմաններում պահածոյացված սմբուկի խավիարի կամ մարինացված կանաչ պղպեղի օգտագործումը սննդում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամլո ծառայությունը:

Օգտագործումից մեկ օր անց հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ` սրտխառնոց, փսխում, շնչահեղձություն, մշուշոտ տեսողություն, երկտեսություն, կլման ակտի խանգարում: Հիվանդները հոսպիտալացվել են Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլոզային հիվանդանոց, որտեղ ստացել են համապատասխան բուժում և հակաբոտուլինային շիճուկ:

Ներկայումս հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Բուժումը շարունակվում է:

            Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է.

            • խուսափե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,

            • տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկեք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,

            • մի գնեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,

            • առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմեք բժշկի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել