• Latest news

Վաղ ախտորոշումն ու սքրինինգային ծրագրերը կօգնեն Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարում. նախարար

4 փետրվարի, 2016  19:42

Քաղցկեղի վաղ ախտորոշման եւ կանխարգելման ծրագրերը, որոնք Հայաստանում մեկնարկել են 2015-ին, շատ կարեւոր են եւ կօգնեն այդ հիվանդության դեմ պայքարում: Նման կարծիք է հայտնել Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվրված միջոցառմանը:  

Մասնավորապես, ինչպես նշել է նախարարը, սոցփաթեթի շահառուների շրջանում կանխարգելիչ բուժզննումները հնարավորություն են տվել վաղ փուլում քաղցկեղի շատ դեպքեր հայտնաբերել. ժամանակին ախտորոշումը ոչ միայն փրկում է այդ հիվանդների կյանքը եւ մեծացնում առողջացման նրանց շանսերը, այլեւ նրանց ազատում է հաշմանդամությունից եւ շատ ավելի ծանր բուժումից:  

Նախարարի խոսքով, ոչ պակաս կարեւոր դեր է խաղում «Հիվանդությունների վերահսկողություն եւ կանխարգելում» սքրինինգային ծրագիրը, որի շրջանակում 30-60 տարեկան կանայք կարող են անցնել անվճար հետազոտություն, որը կօգնի գնահատել արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման ռիսկը: 

Արմեն Մուրադյանը նաեւ ընդգծել է ծխելու դեմ պայքարի կարեւորությունը, որովհետեւ ծխելը զգալիորեն բարձրացնում է թոքերի քաղցկեղի` Հայաստանում տղամարդկանց շրջանում քաղցկեղի առավել տարածված տեսակի առաջացման ռիսկը: Նախարարը նշել է, որ քաղցկեղի այս տեսակի նույնիսկ վաղ ախտորոշումն առանձնապես չի ազդում բուժման արդյունքների եւ կանխատեսումների վրա, հենց այդ պատճառով այնքան կարեւոր են դրա կանխարգելումը եւ կանխումը: Իսկ լավագույն կանխարգելումը ծխելուց հրաժարվելն է: Սակայն առանց հասարակական կարծիքի փոփոխության անհնար է հաղթահարել այնպիսի չարիք, ինչպիսին ծխելն է, ընդգծել է նախարարը:  

Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարում էական դեր են խաղում նաեւ հասարակական բարեգործական կազմակերպությունները, նշել է նախարարը: Մասնավորապես, «Նվիրիր կյանք» հիմնադրամի ջանքերի շնորհիվ կազմակերպվել է ուռուցքային հիվանդություններով 500 երեխայի բուժումը:

Բարձր չափաբաժնով քիմիաթերապիայի եւ ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոնի բացումը Հայաստանում քաղցկեղի բուժումը նոր մակարդակի է բարձրացնում, հավելել է նախարարը: Այդ կենտրոնը, նրա խոսքով, հսկայական կարեւորություն կունենա ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար: 

Հայաստանում քաղցկեղի հետ կապված իրավիճակի բարելավման գործում մեծ դեր կխաղան նաեւ այն աշխատանքները, որոնք իրականացվում են Հայաստանի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում եւ որոնք կնպաստեն քաղցկեղի ավելի վաղ ախտորոշմանն ու ավելի ժամանակին, արդյունավետ բուժման կազմակերպմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է