Միացյալ Նահանգներում լսողության խնդիրներ ունեն մոտ 50 մլն մարդ, իսկ շատ բարձր ձայների տեւական ազդեցությունը լսողության կորստի ամենատարածված պատճառներից է: Ներկայումս աղմուկի հետեւանքով առաջացած խլությունը բուժում չունի: Այն պայմանավորված է ականջի խոռոչում՝ ներքին ականջի լսողական բաղադրիչի զգայուն մազմզուկային բջիջների վնասվելով:
Կենդանիների վրա կատարված հետազտության ժամանակ, որի արդյունքները հրապարակված են Stem Cell Reports-ում, գիտնականները պարզել են, որ ֆերմենտ-արգելափակող դեղամիջոցը, որը քսել են նորածին խուլ մկների ականջի պարուրակին, ականջի բազալ բջիջներին կարողացել է ստիպել վերածվել մազմզուկային բջիջների, հայտնում է Fox News-ը:
Հետազոտության արդյունքները մեծահասակ կաթնասունների մազմզուկային բջիջների վերստեղծման առաջին ցուցադրումն է, գիտնականները հույս ունեն, որ այդ տվյալները երբեւէ կօգնեն բուժել մարդու օրգանիզմում մազմզուկային բջիջների աճն ինդուկտելու միջոցով:






