• Latest news

Պե՞տք է հեռացնել իմաստնության ատամները

10 փետրվարի, 2016  18:40

Իմաստնության ատամները` ատամնաշարի ութերորդ ատամները, մյուս ատամներից ավելի ուշ են դուրս գալիս` սովորաբար 18-25 տարեկանում: Շատ մարդկանց մոտ իմաստնության ատամներն ընդամենը հոգսեր են առաջացնում. Աճի ընթացքում հաճախ ցավում են, արագ փչանում են, իսկ երբեմն դուրս են գալիս արդեն փչացած: 

Հենց այդ պատճառով որոշ մասնագետներ պնդում են, որ ցանկալի է անմիջապես հեռացնել այդ ատամները, հենց որ հայտնվեն լնդի տակ: Որոշ երկրներում իմաստնության ատամների հեռացումը նույնիսկ ներառված է բժշկական ապահովագրության մեջ: 

Արժե՞, որ բացարձակապես բոլորը հեռացնեն իմաստնության ատամները, երբ դրանք հայտնվում են: 

Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր ատամնաբույժ-վիրաբույժը կարծում է, որ իմաստնության ատամները նույնպիսի ատամներ են, ինչպես մնացածը: Եթե դրանք փոքրիկ խնդիր ունեն, դա լիովին հնարավոր է վերացնել:  

Այդ ատամների հեռացման համար մասնագետի խոսքով ցուցումներ են անհրաժեշտ. չարժե հենց այնպես հեռացնել դրանք: Նման ցուցումներ կարող են լինել, օրինակ, անուշադրության մատնված ոսկրափտումը կամ էլ օրթոդոնտիկ պատճառները  (օրինակ, եթե իմաստնության ատամները փչացնում են ատամների մնացած շարքը կամ էլ շարքում դրանց համար տեղ չկա):

Եթե իմաստնության ատամը սխալ, օրինակ` հորիզոնական դիրք ունի կամ էլ պսակը թեքված է, դա եւս ատամի հեռացման ցուցիչ է համարվում: Ամեն դեպքում, իմաստնության ատամների հեռացման կամ պահպանման հարցը պիտի որոշի մասնագետը: 

Իմիջիայլոց, իմաստնության ատամներ ոչ բոլորն են ունենում եւ ոչ միշտ են դրանք դուրս գալիս հենց 18-25 տարեկանում, երբեմն դրանք ավելի շուտ են հայտնվում, երբեմն` ավելի ուշ, իսկ երբեմն ընդհանրապես դուրս չեն գալիս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է