• Latest news

Ուկրաինայում գրիպի համաճարակը 333 մարդու կյանք է խլել

25 փետրվարի, 2016  10:35

Ուկրաինայում գրանցվել է գրիպից մահացության 333 դեպք, որոնցից հինգը՝ երեխաներ: Այս մասին ասված է երկրի Պետական սանիտարահամաճարակաբանական ծառայության (ՍՀԾ) մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Համաճարակային սեզոնի սկզբից առայսօր, ըստ օպերատիվ տվյալների, գրանցվել է գրիպից 333 լաբորատոր հաստատված մահացության դեպքեր», - ասված է հաղորդագրության մեջ:

Պաշտոնական տվյալներով, մահացածների շարքերում մինչեւ 17 տարեկան հինգ երեխա կան (Վինիցայի, Վոլինի, Դնեպրոպետրովսկի ու Պոլտավայի շրջաններում) ու երկու հղի կին (Զապորոժյեի ու Կիրովոգրադի շրջաններում):

Ամենաշատ մահացության դեպքերը գրանցվել են Օդեսայի շրջանում՝ 41 դեպք, Կիեւում՝ 38, Դոնեցկի շրջանում՝ 28, Չերկասկի շրջանում՝ 22, Լվովի շրջանում՝ 20:

Ինչպես հայտնում է ՍՀԾ-ն՝ հիվանդների միայն 40.7 տոկոսն է ժամանակին բուժօգնության դիմել: Իսկ մահացու դեպքերի վերլուծությունը ցույց է տվել, որ մահացածներից ոչ մեկը գրիպի դեմ պատվաստված չի եղել:

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Ուկրաինայի առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտնել է Ուկրաինայում գրիպի համաճարակի ավարտի մասին: Այդ պահին զոհերի թիվը 326 էր:

Հիշեցնենք նաեւ, որ Վրաստանում խոզի գրիպից տարեսկզբից մահացել է 18 մարդ՝ նույնքան, որքան Հայաստանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել