• Latest news

Գրիպի բռնկումը Ռուսաստանում 503 կյանք է խլել

26 փետրվարի, 2016  16:10

Ռուսաստանում գրիպի եւ դրա բարդացումների հետեւանքով  503 մարդ է մահացել:  Այդ մասին հայտնել է Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Սալագայը: 

Ռուսաստանի վիճակագրության ծառայության տվյալներով, սա վերջին երեք տարվա ընթացքում գրիպից մահացության առավելագույն ցուցանիշն է. միայն  2013 թվականին է գրիպի բռնկման ընթացքում զոհերի թիվն ավելի մեծ եղել`   621 մարդ: Այս տարվա հունվարի 29-ի տվյալների համաձայն, Ռուսաստանում հաստատվել է գրիպի բարդացումների  պատճառով մահացության 126 դեպք: Մնացած մահերն արձանագրվել են վերջին ամսվա ընթացքում: 

Ինչպես նշել է Սալագայը, ներկայումս համաճարակաբանական շեմը գերազանցվել է ընդամենը ութ շրջանում (Կարելիայում, Յակուտիայում, Հրեական ինքնավար մարզում, Նովոսիբիրսկի, Մուրմանսկի եւ Արխանգելսկի, Ալթայի եւ Կրասնոյարսկի մարզերում), մինչդեռ երկու շաբաթ առաջ, նրա խոսքով,  «վերելք է արձանագրվել  68 շրջանում»:

«Մենք կարող ենք ասել, որ համաճարակային վերելքն ավարտված է եւ մեր առողջ համաքաղաքացիների համար որեւէ սպառնալիք չկա», – եզրակացրել է նա:

Ինչպես տեղեկացնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, այսօր Ռոսպոտրեբնադզորը հաղորդել է Մոսկվայում գրիպի համաճարակի ավարտի եւ դպրոցներում, մանկապարտեզներում եւ բուժական կազմակերպություններում կարանտինային միջոցառումների վերացման մասին: 

Վերջերս Ռուսաստանում գրիպով եւ ՍՇՇՎ-ով հիվանդացման նվազման մասին խոսել է նաեւ ՌԴ Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան: Նրա խոսքով, մասնագետները   հիվանդացման ցուցանիշների եւ շնչառական վիրուսների շրջանառության մեջ գրիպի մասնաբաժնի անկում են արձանագրել, նրա խոսքով, հիվանդանոց տեղափոխվածների թիվը եւս նվազել է: 

Ավելի վաղ Ռուսաստանի Առողջապահության նախարարության ղեկավար Վերոնիկա Սկվորցովան հայտնել էր, որ Ռուսաստանում գրիպի համաճարակը հաղթահարվել է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել