• Latest news

Երեւանում համաժողովի մասնակցած նախարարները պայմանավորվել են կանոնավոր կերպով հանդիպել

2 մարտի, 2016  20:29

Հանրային առողջապահության մարտահրավերներին նվիրված երեւանյան համաժողովի մասնակիցները պայմանավորվել են տարբեր երկրների տարածքում կանոնավոր հանդիպումներ անցկացնել, հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան` ամփոփելով նախարարական համաժողովի արդյունքները: 

«Այսօր առաջին քայլն է արվել, նշվել են հիմնական թեմաները, որոնք հնարավորություն կտան կանոնավոր կերպով շփվել եւ միասին զարգանալ: Ամեն ինչ դեռ նոր է սկսվում», - ասել է նա:

Վրաստանի աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական գործերի նախարար Դավիթ Սերգեյենկոն նշել է, որ չնայած երկրների տարբեր կառուցվածքին,  տարբեր մոտեցումներին եւ տարբեր քաղաքական համակրություններին, առողջապահության մարտահրավերները նույնն են եւ դրանց մոտեցումը պիտի միասնական լինի:  «Մենք հնարավորություն ունեինք ընդհանուր տեսլական մշակելու այն մասին, թե ինչպես ենք լուծելու այդ խնդիրները», - ասել է նա:

Ռուսաստանցի նախարարը լրագրողների հետ զրույցում նշել է, որ երեւանյան համաժողվը համախմբել է ԵԱՏՄ երկրների, ինչպես նաեւ Իրանին եւ Վրաստանին:   «Մեզ բոլորիս միավորում է տարածքների մոտ լինելը, մեր հարեւանությունը, ընդհանուր մարտահրավերների որոշարկումը», - ընդգծել է նա:

Վերոնիկա Սկվորցովան հիշեցրել է, որ ԱՀԿ-ն արդեն մշակել է ոչ վարակիչ  հիվանդությունների դեմ պայքարի համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ու հանձնարարականները: Այժմ եկել է ակտիվորեն գործելու ժամանակը:  Բոլոր երկրները պիտի դրանք ներառեն իրենց ազգային ծրագրերում եւ սկսեն դրանց իրացումը` հաշվի առնելով սեփական յուրահատկությունները, բայց պետք է կոշտ գործել:  

Նա նշել է, որ համաժողովի մասնակից երկրներից յուրաքանչյուրը հանրային առողջապահության ոլորտում իր  ձեռքբերումներն ունի: Մասնավորապես Ռուսաստանը ծխախոտի դեմ պայքարի լուրջ ուղի է անցել, ինչը թույլ է տվել 17 տոկոսով նվազեցնել ծխախոտի օգտագործումը, եւ Ռուսաստանը պատրաստ է ներկայացնել իր փորձը: 

«Բոլոր մեխանիզմները, որոնք արդեն  հղկվել են Ռուսաստանյան Դաշնությունում, մենք առաջարկում ենք ընդհանուր օգտագործման համար», - ասել է ռուսաստանցի նախարարը: 

Հիշեցնենք, որ Երեւանում մարտի 1-2-ին ընթացել է «Հանրային առողջապահություն. նոր մարտահրավերներ» նախարարական համաժողովը: Համաժողովին մասնակցում էին Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան, Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության եւ բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմին, Վրաստանի աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական գործերի նախարար Դավիթ Սերգեյենկոն, Բելառուսի առողջապահության նախարար Վասիլի Ժարկոն, Ղազախստանի առողջապահության փոխնախարար Ելժան Բիրտանովը եւ նրանց ղեկավարած պատվիրակությունները: Պատվավոր հյուրերի թվում էր նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական բյուրոյի քաղաքականության վարչության պետ Պիրոժկա Օստլինը:

Համաժողովի առաջին օրը առողջապահության ոլորտի ղեկավարները ներկայացրել են իրենց երկրների փորձը, իսկ երկրորդ օրը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում թեմատիկ քննարկումներ են տեղի ունեցել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll