Ծրագրվում է «Նորք» եւ «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկաների միավորում. նախարար

17:02   29 հունիսի, 2017

Ծրագրվում է «Նորք» եւ «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկաների միավորում: Այս մասին հունիսի 29-ին` ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը` պատասխանելով հոգեբուժական ոլորտում բարեփոխումների մասին հարցին:

Նա հավելեց, որ այս փուլում բուժանձնակազմի կրճատում նախատեսված չէ:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ պաշտոնանկ է եղել ԱՆ գլխավոր հոգեբույժ եւ «Նուբարաշեն» կլինիկայի տնօրեն Սամվել Թորոսյանը, որից հետո «Նորք» կլինիկայի տնօրեն Գագիկ Միրիջանյանը նշանակվել է  «Նուբարաշեն» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Այդ ժամանակ էլ տեղեկություն հայտնվեց, որ «Նորք» կլինիկան, հնարավոր է, փակվի կամ միավորվի «Նուբարաշեն» բժշկական կենտրոնին:



© NEWS.am Medicine