Թոմ Քաթինան կցանկանար իր հետ խորոված ու ժինգյալով հաց տանել (ֆոտո)

22:53   9 հունիսի, 2018

Ես Հայաստանից ինձ հետ բազմաթիվ նվերներ կտանեմ, որոնք ստացել եմ այս օրերին եւ շատ կցանկանայի ինձ հետ ձեր ուտեստները տանել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր, բժիշկ միսիոներ Թոմ Քաթինան՝ պատասխանելով հարցին, թե ինչ կտանի իր հետ Հայաստանից:

Նա թվարկեց, որ հայկական ուտեստներից կցանկանար իր հետ տանել՝ խորոված, ժինգյալով հաց, ինչպես նաեւ պանիր եւ լոլիկ:

Թոմ Քաթինան նաեւ հաղորդեց, որ այս անգամ Նուբայի լեռներում գտնվող հոսպիտալում իր փոխարեն ԱՄՆ-ից երկու միսիոներ բժիշկներ են մնացելՀիշեցնենք, որ անցյալ տարի Հայաստան այցի ժամանակ նրան փոխարինել էին հայ բժիշկներ Գեւորգ Ոսկանյանը, Հայկ Հովհաննիսյանը եւ Արմինե Բարխուդարյանը:

Այսօր՝ հունիսի 9-ին, Քաթինան կնոջ՝ Նասիմայի հետ  այցելեց «Հերացի» համալսարանական հիվանդանոցային համալիրի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

Հիշեցնենք, որ Քաթինան Հայաստան է ժամանել «Ավրորա 2018» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար, որը տեղի կունենա վաղը՝ հունիսի 10-ին։

Թոմ Քաթինան փրկել է հազարավոր կյանքեր՝ լինելով միակ մշտական վիրաբույժը Սուդանի մասը կազմող, սակայն այժմ պատերազմներից ավերված եւ մարդասիրական օգնությունից զրկված Նուբա լեռներում, ուր մարդասիրական օգնության մուտքն արգելված է։

«Իմ կինը շատ է ուզում հայկական խորոված փորձել». Թոմ Քաթինան Հայաստան է ժամանել

[gallery id=116]



© NEWS.am Medicine